Ճիշտ
ժամանակին, Կասիլյասը վերջապես այստեղ է: Նա քննարկել է, թե ինչպե՞ս պետք է
«Ռեալի» երկրպագուները համբերատար սպասեն միասին, եթե ուզում են նվաճել մրցաշրջանի առաջին տիտղոսը:
Դուք միշտ հայտնել եք Ձեր ցանկությունը՝ Copa Del Rey-ը հաղթելու վերաբերյալ, ո՞րն է դրա պատճառը.
«Սա
միշտ կարևոր նվաճում է «Ռեալ Մադրիդի» համար, և Մենք չենք կարող թույլ
տալ՝ չհաղթել այս գավաթն արդեն 17 տարի: Շատ ավելի կարևոր կլինի, եթե
հաղթենք այն: Դա կարևոր է: Ես չեմ հաղթել այն 11 տարեկանից, երբ եղել եմ
«Ռեալում»»:
17 տարին երկար ժամանակ է սպասելու համար, արդյո՞ք թիմը հավատում է, որ գավաթը նվաճելու ժամանակը եկել է.
«Մենք
հավատում ենք, որ ժամանակը եկել է շատ բաներ նվաճելու: Գիտենք, որ հեշտ չի
լինելու: Սա կլինի մեծ խաղ, որը կկայանա Իսպանիայի երկու լավագույնների
միջև: Ամեն ինչ կարող է պատահել, բայց Մենք ոգևորված ենք մեր
հնարավորությունով: Հուսով ենք, որ կնվաճենք գավաթը»:
Թիմը պետք է լինի ավելի մոտիվացված, քան մրցակիցը՝ «Բարսելոնան».
«Մոտիվացիան
միշտ էլ պետք է նույնը լինի, անկախ նրանից, թե ով է մրցակիցը: Բայց հիմա
պետք է ավելի մեծ լինի, քանի որ մրցաշրջանում առաջին անգամն է, որ տիտղոս
նվաճելու խաղ ես անցկացնում: Սա այն ամբողջ մոտիվացիան է, որը Մեզ
անհրաժեշտ է»:
20
խփած և 4 բաց թողած գնդակ, ահա «Ռեալ Մադրիդի» Copa Del Rey-ում անցկացրած
խաղերի ցուցանիշը, որն արտացոլում է թիմի ուժն ու պաշտպանների
խիզախությունը, որը կապացուցվի չորեքշաբթի...
«Մենք
պետք է առաջատար խաղանք սկսած խաղի սկզբից մինչև վերջ, նաև՝ պետք է
համախմբված լինենք: Մենք պետք է մնանք լրջության և ուշադրության մեջ
յուրաքանչյուր խաղում: Մենք պետք է պայքարենք թիմի նման: Ոչ-ոք չի
պատրաստվում փաթեթավորված նվեր պատրաստել Մեզ համար»:
Դուք ակնկալում եք, որ կլինի արդար խաղ...
«Հուսով
ենք, որ խնդիրներ չեն լինի խոտածածկի վրա, ու միակ բանը, որ անհրաժեշտ է՝
խաղացողների հետ խաղի ընթացքում խոսելն է: Մենք ուզում ենք, որ այնտեղ լինի
արդար խաղ, և ոչ-ոք ընդհարում չունենա հակառակորդի հետ: «Ռեալ Մադրիդի»
ոչ-մի երկրպագու չի առաջացնի որևէ խնդիր: Մենք ապացուցել ենք, որ արդար ենք
խաղադաշտում, ու, որ հարգում ենք մեր մրցակցին: Մենք երբեք չենք ցածրացրել
մեր հակառակորդին: Հուսով ենք, որ երկրպագուները կհարգեն նաև մրցակցին:
Միլիոնավոր մարդիկ են հետևելու այս մրցավեճին, այնպես որ, պետք է հարգել
միմյանց՝ անկախ նրանից, թե որ թիմի երկրպագու ես: Դիտողներից շատերը
երեխաներ են, որոնք ցանկանում են տեսնել մի գեղեցիկ խաղ՝ համապատասխան
իրենց գաղափարներին: Հուսով ենք, որ տհաճ ոչինչ տեղի չի ունենա»:
«Ռեալ Մադրիդը» շաբաթ օրն ապացուցեց, որ կարող է անել ամեն ինչ, այդ թվում՝ խաղալ «Բարսելոնայի» դեմ 10 ֆուտբոլիստով...
«Այս
խաղը մոտիվացիա էր խաղացողների համար: Երբեք չպետք է հանձնվենք: Մենք
պայքարել ենք, արել ամեն ինչ, դա այն է, ինչ երկրպագուներն ուզում էին
մեզանից: Նրանք ուզում են տեսնել «Ռեալ Մադրիդ», որը երբեք չի հուսալքվում
ու անձնատուր լինում»:
Ինչպե՞ս եք պատրաստվելու այս տեսակի խաղերին.
«Դու
սկսում ես պատրաստվել այն ժամանակ, երբ իմանում ես, որ հանդիպելու ես
«Բարսելոնայի» դեմ, ու, որ դա լինելու է եզրափակիչ հանդիպում: Ես ու
թիմակիցներս մտածում ենք այս մասին արդեն երեք ամիս: Դա մոտենում է, ու
մենք պատրաստվում ենք: Սա այս մրցաշրջանի վերջնական ու կարևորագույն
հանդիպումն է Իսպանիայում, որը հուսով եմ, կավարտվի մեր օգտին»:
Որպես ավագ՝ ի՞նչ խորհուր կարող եք տալ թիմակիցներին.
«Խորհո՞ւրդ,
որ նրանք ուրախ լինեն: Նրանք պետք է գիտակցեն, որ կլինեն բազմաթիվ
մադրիդյան երկրպագուներ, որոնք կսատարեն իրենց, և, որ շատերը կփորձեն անել
դա Վալենսիայում: Մենք պետք է մտածենք այն 18.000-ից 20.000 երկրպագուների
մասին, որոնք կանգնած են լինելու այնտեղ: Հուսով ենք, որ կարող ենք ճանաչել
նրանց, և նրանք կկարողանան ճանաչել մեզ արդյունքով: Մենք պետք է հաղթենք
նրանց համար, ակումբի և նաև Մեզ համար»:
Ի՞նչ տեսք ունի թիմը.
«Լավ է: Մենք շատ երիտասարդ թիմ ենք, և մենք խաղում ենք եզրափակչում: Կարծում եմ, մենք ունենք վստահություն, կարող ենք անել դա»:
Միանալով Մոուրինյոյին՝ ի՞նչ է «Մադրիդն» արել այս տարի՝ մեծ նշանակություն տալով գավաթին.
«Մոուրինյոն
հաղթող է, և մեծ կարևորություն է տվել գավաթին սկսած առաջին օրվանից:
Մոուրինյոյի համար յուրաքանչյուր խաղ կարևոր է, և նա համոզված է, որ ամեն
խաղում կենտրոնանում ենք միայն տվյալ խաղի վրա: Ահա, թե ինչու է, որ պետք է
դուրս գայինք յուրաքանչյուր խաղին՝ վերաբերվելով դրան որպես եզրափակչի,
սկսած «Մուրսիայից», մինչև «Լևանտե», «Ատլետիկո», «Սևիլյա»: Մենք փորձեցինք
անել նրա ասածով ու հասանք եզրափակիչ»:
Երկրպագուների աջակցությունը կարևոր գործոն կլինի հաղթանակի հասնելու համար.
«Անկասկած:
Այն կլինի վճռորոշ: Մենք չենք կարող սպասել, տեսնել հարավային կողմը՝ լի
Մադրիդիստներով: Մենք շնորհակալ ենք նրանցից, որ այստեղ են»:
Պատկերացնո՞ւմ եք տեսնել «Մեստալան»՝ լի Մադրիդիստներով. Ի՞նչ եք ցանկանում տեսնել այդ օրը.
«Իսկապես,
Մեծ մթնոլորտ եմ ակնկալում: Ուզում եմ՝ տեսնել երկրպագուներին զվարճալի ու
ուրախ, որոնք կվայելեն խաղը ու կաջակցեն իրենց թիմին: Նրանք պետք է
իմանան, որ կանենք ամեն ինչ հաղթելու համար, բայց հնարավոր են լինեն բաներ,
որոնք վատ ընթացք կստանան, դա լավ չէ: Մենք ուզում ենք՝ ապահովել նրանց
ուրախությունն ու զվարճանքը»:
Ի՞նչ եք խնդրում Մադրիդիստներից.
«Հարգեք
մրցակիցներին ու իրենց երկրպագուներին: Եթե մենք լավագույն թիմն ենք
աշխարհում, պարտավոր ենք ունենալ լավագույն կարգապահ երկրպագուները:
Ցանկացած առաջանությունում երկրպագու ունենալը հրաշալի է, բայց պետք է
հարգենք մրցակցին»:
Պիրին,
ով հաղթել է գավաթը 1974թ-ին «Բարսելոնայի» դեմ խաղալիս, ասել է, որ թիմը
չունի այն ոգին, որը սահմանված էր վաղուց: Արդյո՞ք դուք դա նույնպես
տեսնում եք.
«Մենք
տեսել ենք պատմական ժամանակաշրջաններ՝ սկսած Խուանիտոյից, Բուտրագենյոյից և
Քուինտայից: Այս թիմը միշտ պետք է պայքարի, չսահմանի պայքարի որևէ սահման:
Թիմը կարող է խաղալ լավ կամ վատ, բայց չի կարող երբեք պայքարն համարել
ավարտված: Մենք ունենք մարզիչ, ով սա սովորեցնում է ամեն օր.
Յուրաքանչյուրս ստացել ենք ճիշտ հաղորդագրություն»:
Ի՞նչ խորհուրդներ են տվել նախկին խաղացողները ձեզ, ինչպիսիք են Չեդոն ու Բուտրագենյոն.
«Մենք պետք է միայն հաղթանակ պատկերացնենք: Ուզում ենք հաղթել Copa Del Rey-ը: Վստահ եմ, որ կլինի այդպես, թիմն արժանի է»:
Ուրա՞խ է այդքան երկրպագուների հետ.
«Մեր
հաջողությունների մեծ մասը կապված է մեր երկրպագուների հետ: Նրանք չեն
կարող մեզ միայնակ թողնել, նրանք կարող են օգնել, որպեսզի Մեզ վեհ զգանք»:
|