Խաբի Ալոնսոն և Իկեր Կասիլյասը շատ զարմացած են մրցավարի որոշման վրա և կարծում են, որ դա վերջակետ դրեց հանդիպմանը:
ԱԼՈՆՍՈ
«Պեպեի դեղին քարտը եղավ ճակատագրական: Մենք գոլ բաց չէինք թողել և
սպասում էինք մեր շանսին: Պեպեի հեռացումը խաղը փոխեց: Մենք շատ զայրացած
ենք, քանի որ մրցավարը Պեպեի խախտման համար պատժեց շատ սխալ ճանապարհով:
Մենք չէինք անհանգստանում մինչև հեռացումը: Դա մեծ հարված էր մեր թիմի
համար: ՉԼ-ի կիսաեզրափակիչում նման որոշում կայացնելը համար լուրջ հիմքեր է
պահանջում: Թիմը մեծ հարված ստացավ, բայց մենք պետք է պատրաստվենք հաջորդ
հանդիպումներին: Շատ զարմանալի բաներ են պատահում ֆուտբոլում, և ես
այնքան եմ զայրացած, որ Պեպեի հեռացման համար ուզում եմ խոսել հենց հիմա»;
«Մենք պետք է շատ աշխատենք հաջորդ խաղում, որ կարողանանք հասնել ընդհանուր խաղի ոչ-ոքիին»:
ԿԱՍԻԼՅԱՍ
«Մենք մեզ շատ վատ ենք զգում, քանի որ կարմիր քարտը խաղը լիովին փոխեց:
Պեպեն լավ աշխատեց, բայց հետո ամեն ինչ կորչեց: Հեշտ չէ ավարտել
հանդիպումը 10 ֆուտբոլիստներով: Մենք պետք է հիմա հավաքվենք և լավ ֆուտբոլ
խաղանք: Տեսնենք, թե հաջողակ կլինենք Բարսելենայում, թե ոչ»:
|