Դորտմունդի Բորուսիայի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպպը, աշխարհի նախկին
առաջին ռակետ, լեգենդար թենիսիստ Բորիս Բեքքերին խորհուրդ է տվել, որպեսզի
դիտի իր թիմի մասնակցությամբ հանդիպումները, եթե իրականում նա լավ ֆուտբոլի
սիրահար է:
Նախկին թենիսիստը համարվում է Մյունխենի Բավարիայի ջերմ երկրպագու:
Վերջերս նա կողմ էր արտահայտվել այն մտքին, որ Բավարիան պետք է թիմ բերի
Գերմանիայի հավաքականի և Շալկերի դարպասապահ Նոյերին:
Այն, որ Դորտմունդի Բորուսիան, կհռչակվի Բունդեսլիգայի չեմպիոն՝ շատերի արդեն կայացած փաստ է համարվում:
|