Բարսելոնայի նախկին մարզիչ Յոհան Կրույֆն անդրադարձել է կատալոնյան
ակումբի և Մադրիդի Ռեալի դիմակայությանը: Նա նշել է, որ Արքայական ակումբը
ոչ մի բանով չի գերազանցում Բարսելոնային:
«Եթե Ռեալում կարծում են, որ իրենք ուժեղ են Բարսելոնայից, ապա դա լավ է
«կապտանռնագույնների» համար: Սակայն Բարսան գերազանցել և գերազանցում է
Ռեալին: Եթե իմ խոսքերը իրականությանը չհամապատասխանեին, չեմպիոնությանը
շատ մոտ կլիներ ոչ թե Գվարդիոլան, այլ Մոուրինիոն: Եվ քանի դեռ
կատալոնացիները շարունակում են առաջ ընթանալ, Արքայական ակումբի՝ ազգային
առաջնությունում բոլոր ջանքերը անպտուղ են լինելու: Ինչ վերաբերում է Ռեալի
ելույթին Վալենսիայի հետ անցկացրած հանդիպմանը, ապա դա ցուցանիշ չէ:
Քննարկման համար չափանիշ հանդիսանում է այն ութ միավորը, որը առանձնացնում է
երկու թիմերին»,- մեջբերում է Կրույֆի խոսքերը AS-ը:
|