Իտալիայի Ա Սերիայում հիանալի հանդիպում անցկացրեց Լացիոն, որը,
հյուրընկալվելիս, կարողացավ 1-4 հաշվով ջախջախել Կատանիային: Այդ
հաղթանակից հետո, մայրաքաղաքային թիմը ընդհամենը երեք միավորով է ետ մնում
երրորդ տեղը զբաղեցնող Ինտերից և բոլոր հնարավորություններն ունի
պայքարելու ՉԼ-ի ուղեգիր նվաճելու համար:
Ֆիորենտինա-Յուվենթուս խաղն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի արդյունքով, որ
ձեռնտու չէր երկու թիմերի համար էլ, քանի որ երկուսն էլ ցանկանում են
եվրոգավաթներ դուրս բերող ուղեգրերի տիրանալ: Յուվենթուսը, Ռոմայի երեկվա
ձախողումից հետո, հաղթանակի հասնելու պարագայում, կարող էր շրջանցել
«գայլերին» և դուրս գալ մրցաշարային աղյուսակի վեցերորդ հորիզոնական,
սակայն ստիպված է նորից բավարարվել յոթերորդ տեղով, որը սակայն ոչինչ չի
պարգևում:
Այսօր գրանցվել են նաև հետևյալ արդյունքները.
Լեչե - Կատանիա 3-3
Ջենոա - Բրեշիա 3-0
Կիևո - Բոլոնիա 2-0
Չեզենա - Բարի 1-0
23:45 Նապոլի - Ուդինեզե