Մենյու
Կայքը տարբեր լեզուներով
Չաթ
BB-Коды
Մեր հարցումը
Որն է ձեր սիրած թիմը
Всего ответов: 536
Վիճակագրություն

Կայքում են: 13
Հյուրեր: 13
Անդամներ: 0
Главная » 2011 » Апрель » 18 » ԼԱՍԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵԶՐԱՓԱԿՉԻՆ ԲԱՑԱՌՎԱԾ ՉԷ
15:57
ԼԱՍԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵԶՐԱՓԱԿՉԻՆ ԲԱՑԱՌՎԱԾ ՉԷ
Ֆրանսիացին ձախ ազդրի վնասվածքի պատճառով ստիպված եղավ բաց թողնել թիմի վերջին երկու խաղերը`«Տոտենհեմի» և «Բարսելոնի» դեմ:

«Ռեալը» սկսել է մարզումները գավաթային եզրափակչին ընդառաջ, որը կայանալու է չորեքշաբթի օրը «Մեստալյա» մարզադաշտում: Վերջին մարզմանը բոլորի ուշադրության կենտորնում Լասն էր, որին Մոուրինյոն հույս ունի շուտով տեսնել խաղադաշտում:


«Բարսելոնի» հետ խաղում ստացած կարմիր քարտի պատճառով Ռաուլ Ալբիոլը բաց կթողնի իր հարազատ քաղաքում կայանալիք եզրափակիչը: Մոուրինյոն ստիպված է հույս դնել Լասանա Դիառայի արագընթաց ապաքինման վրա, քանի որ ֆրանսիացին կարող է հարկավոր լինել դաշտի կենտրոնում, եթե Մոուրինյոն որոշի Պեպեին հատկացնել պաշտպանության կենտրոնը:


«Բարսելոնի» դեմ լարված պայքարում ոչ-ոքի արդյունքին հասնելուց հետո «Ռեալը» փակ դռների ետևում սկսել է լրջորեն նախապատրաստվել Արքայական գավաթի եզրափակչին:


«Ռեալի» ֆուտբոլիստները, վերջին հանդիպմանը 38 րոպե խաղալով 10 հոգով, լավ մարզման ու վերականգնման կարիք ունեին: Ոչ պակաս աշխատասիրությամբ մարզվում էր Ռաուլ Ալբիոլը, ինչպես նաև «Բարսելոնի» հետ խաղում երկրորդ խաղակեսից խաղընկերներին միացած Ալվարո Արբելոան, Մեսութ Օզիլն ու Էմանուել Ադեբայորը: Ընդհանուր մարզմանը մասնակցում էին նաև Պեդրո Լեոնն ու Սերխիո Կանալեսը:


Հաջորդ երեք կլասիկոների համար Մոուրինյոն ունի հստակ կարգավորված ու ծրագրած մարտավարություն: Լա լիգայի շրջանակներում կայացած հանդիպումից հետո պորտուգալացին փոխելու և շտկելու բավականին կետեր ունի:


Մոուրինյոն պետք է որոշի արդյոք խաղալու է կենտրանական հարձակվողով թե Ռոնալդուին է հանձնարարելու հարձակվողական գծի ապահովումը`թիկունքում ունենալով Մեսութ Օզիլի աջակցությունը: Պաշտպանության ձախ կողմում ամենայն հավանականությամբ կգործի Ալվարո Արբելոան`Լասի վերադառնալու դեպքում Մարսելոյի դիրքը փոքր-ինչ առաջ քաշելու համար:


Լասը ձախ ազդրի վնասվածքի պատճառով ստիպված եղավ բաց թողնել թիմի վերջին երկու խաղերը`«Տոտենհեմի» և «Բարսելոնի» դեմ:


Այսօր Մոուրինյոն կփորձի վերջնական տեսքի բերել թիմի կազմը հերթական մարզման ընթացքում:

Просмотров: 345 | Добавил: HAKOB | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Ձեր էջը
Ձեր պռոֆիլից օկտվելու համար մտեք ձեր էջ
ArmStar.ru
Որոնել
Օրացույց
«  Апрель 2011  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930