Մենյու
Կայքը տարբեր լեզուներով
Չաթ
BB-Коды
Մեր հարցումը
Ով է ձեր սիրաց ֆւտբwլիստը
Всего ответов: 1527
Վիճակագրություն

Կայքում են: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0
Главная » 2011 » Апрель » 20 » ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄՐՑԱՎԱՐԸ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՀԱՄԱՐ
16:31
ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄՐՑԱՎԱՐԸ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՀԱՄԱՐ
Նա կարևոր հանդիպումներ անցկացնելու մեծ փորձ ունի, Իսպանիայում և նրա տարածքից դուրս ճանաչում ու հարգանք է վայելում: Այս որակները հաշվի առնելով`Արքայական գավաթի եզրափակիչը վարելու իրավունքը վստահվել է Ունդիանո Մալյենկոյին:

Ունդիանո Մալյենկոն Իսպանիայի և ընդհանրապես ամբողջ աշխարհի ամենահայտնի մրցավարներից է: Պատահական չէ, որ նա էր գլխավորում Իսպանիայի մարզչական անձնակազմը Աշխարհի առաջնության ժամանակ:


Մալյենկոյի գլխավոր երաշխավորագիրը նմանատիպ կարևոր հանդիպումներ վարելու մեծ փորձն է: Նա ոչ միայն Աշխարհի առաջնության խաղեր է անցկացրել, այլև`Չեմպիոնների լիգայի ու Արքայական գավաթի բազմաթիվ հանդիպումներ:



Սա նավառացի մրցավարի ոչ առաջին գավաթային եզրափակիչն է, ոչ էլ առաջին կլասիկոն: 2008թ.-ին հենց նա էր վարում «Վիսենտե Կալդերոն» մարզադաշտի «Վալենսիա»-«Խետաֆե» գավաթային եզրափակիչը (3-1):


Մալյենկոյի 5-րդ կլասիկոն.


Ինչ վերաբերում է «Ռեալ»-«Բարսելոնա» հակամարտություններն, այսօրվա հանդիպումը Ունդիանոյի 5-րդ կլասիկոն է լինելու: Ինչպես Մունյիս Ֆերնանդեսի դեպքում, այսօրվա մրցավարի գլխավորած խաղերում ևս «Ռեալը» չի հաղթել «Բարսելոնին»: Մալյենկոյի վարած նախորդ 4 կլասիկոներում գրանցվել են կատալոնցիների 3 հաղթանակ և 1 ոչ-ոքի: Նրա գլխավորությամբ «Տիտանների վերջին դուելը» Լա լիգայի անցած մրցաշրջանի «Նոու Կամպի» խաղն էր, որը Իբրաիմովիչի գոլի շնորհիվ ավարտվեց 1-0 հաշվով`օգուտ «Բարսելոնի»:


Բացի այդ, Մալյենկոն այն մրցավարն է, որը «ներկա է գտնվել» «Ռեալի» վերջին տարիների ամետավատ հանդիպումներին: Հենց նա էր վարում 2008-2009թ. մրցաշրջանի 2-6 հաշվով ավարտված կլասիկոն:


Հետաքրքիր է Մալյենկոյի կողմից երկու թիմերի օգտին կամ դեմ նշանակած 11 մետրանոցների քանակի համեմատությունը: Նա «Բարսելոնի» մասնակցությամբ 28 խաղ է վարել, որոնց ժամանակ կատալոնցիների օգտին 7 հատ 11 մետրանոց է նշանակել, իսկ դեմ`3: «Ռեալի» դեպքում գրանվել են հետևյալ արդյունքները`29 խաղում 6 հատ թիմի օգտին և կրկին 6-ը`դեմ: 

Просмотров: 284 | Добавил: HAKOB | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Ձեր էջը
Ձեր պռոֆիլից օկտվելու համար մտեք ձեր էջ
ArmStar.ru
Որոնել
Օրացույց
«  Апрель 2011  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930