Այսուհետ ամեն խաղից հետո մեր կայքում կահտյնվի լավագույն ու վատագույն խաղացողի մասին նորություն, որի մեջ կներկայացվի, թե ով և ինչու է արժանացել այս երկու «կոչումներից» յուրաքանչյուրին: Բացի այդ կներկայացնենք պաշտոնական կազմակերպությունների` ՈՒԵՖԱ-ի ու «Ռեալի» պաշտոնական կայքի վարկածները կապված լավագույն խաղացողի հետ: 1. Լավագույնը Ալոնսոն է, վատագույնը` Ռամոսը. (Ըստ Realmadrid.am-ի) Խաբի Ալոնսոն ինչպես միշտ իր բարձրության վրա էր: Չնայած որ այս խաղում գոլը խփեց Ռոնալդուն, միևնույն է Ալոնսոյի դերը թիմի հաղթանակի մեջ անկրկնելի էր: Ռամոսը վատագույնն է, քանի որ բոլորս տեսանք թե քանի անգամ նրան հեշտությամբ անցավ Գարեթ Բեյլը: Բացի այդ Ռամոսը շատ էր միանում գրոհներին ու կորցնում դիրքը: Դրա արդյունքը եղավ այն, որ նա փոխարինվեց երկրորդ կեսում: 2. Ըստ Realmadrid.com-ի լավագույնն են եղել Խեդիրան ու Ռոնալդուն: 3. Ըստ ՈՒԵՖԱ-ի լաագույնն է եղել Խաբի Ալոնսոն: |