«Ռեալ
Մադրիդ»-«Բարսելոնա» դիմակայությունների առաջին փորձությունը ավարտվեց:
Այս խաղում եղան ինչպես դրական, այնպես էլ բացասական կողմեր: Եղան նաև լավ
ու վատ խաղացած ֆուտբոլիստներ: Եվ ահա ներկայացնում ենք Realmadrid.com-ի
ու մեր կայքի վարկածով լավագույն խաղացողներին:
Ըստ Realmadrid.am-ի. Լավագույնը
անկասկած Պեպեն էր, որ ամբողջ խաղի ընթացքում խաղում էր երկու հոգու
փոխարեն, հասցնում էր ամենուր, երբեք դուրս չէր մնում պայքարից: Պեպեն
հիանալի էր կատարում հենակետային կիսապաշտպանի դերը: Վատագույնը Անխել Դի Մարիան է, ով այս խաղում շատ էր կորցնում գնդակը, դիրքը ու շատ էր ժլատություն անում: Նրա մոտ այս երեկո խաղը չստացվեց:
Ըստ Realmadrid.com-ի. Լավագույն
խաղացողի պատվավոր կոչումը շնորհվել է երկու խաղացողների` Պեպեին ու
Մեսութ Օզիլին: Առաջին շատ լավ էր գործում ամբողջ խաղի ընթացքում, իսկ
երկրորդը շատ լավ մտավ փոխարինման ու լրացրեց ստեղծագործ ուժի պակասը:
Պեպե
Օզիլ
|