Մարչելո Լիպին իր նախկին
ակումբին' «Յուվնետուսին», խորհուրդ է տվել մրցաշրջանի ավարտից հետո
չվաճառել դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնին:
«Չի կարելի չեմպիոններին վաճառել:
«Յուվենտուսը» նրա կարիքն ունի, քանի որ մեծ խաղացողները, հաղթողները միշտ
էլ պահանջված են: Ես ոչինչ չունեմ Մարկո Ստորարի դեմ, նա հրաշալի խաղացող
է, բայց հույս ունեմ, որ Բուֆոնը կմնա թիմում»,-ասել է Լիպին:
Հիշեցնենք, որ 33-ամյա Բուֆոնը մեջքի
վնասվածքի պատճառով մրցաշրջանի կեսը բաց թողեց: Խոսակցություններ են
հայտնվել, որ նա կարող է հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդ» կամ այլ ակումբներ:
|