Մենյու
Կայքը տարբեր լեզուներով
Չաթ
BB-Коды
Մեր հարցումը
Ձեզ դուր է գալիս մեր նոր դիզայնը
Всего ответов: 696
Վիճակագրություն

Կայքում են: 13
Հյուրեր: 13
Անդամներ: 0
Главная » 2011 » Апрель » 26 » Մանչեսթեր Յունայթեդը շարունակում է պայքարել Ռիբերիի համար
18:09
Մանչեսթեր Յունայթեդը շարունակում է պայքարել Ռիբերիի համար
Մանչեսթեր Յունայթեդը շարունակում է պայքարել Ռիբերիի համար


Ալեքս Ֆերգյուսոնը մտադիր է օգտագործել Ֆրանկ Ռիբերիի առավելությունները "Մանչեսթեր Յունայթեդի” ապագա մրցավեճերում, այդ իսկ պատճառով հերթական անգամ փորձում է  ձեռք բերել "Բավարիայի” ֆրանսիացի ֆուտբոլիստին, փոխանցում է sportbox-ը` հղում կատարելով   caughtoffside.com-ին:

Առաջին անգամ "կարմիր սատանաների” մարզիչը նկատել էր Ռիբերիին 2007թ., բայց այն ժամանակ "Բավարիան” ավելի ճարպիկ էր գտնվել այդ հարցում` գնելով Ռիբերին, ով այնուհետև երկու անգամ օգնել է մյունխենցիներին հաղթել բունդեսլիգայում: Այժմ ժամանակները փոխվել են: "Բավարիայի” երազանքների գագաթնակետն այս մրցաշրջանում երրորդ հորիզոնականն է, որն էլ կապահովի հաջորդ Չեմպիոնների լիգայի ուղեգիրը: Եվ փաստ չէ, որ նրանք կնվաճեն այդ ուղեգիրը. եզրափակչից երեք տուր առաջ Լուի վան Գալին փոխարինած Յուպ Հեյնկեսի սաները զբաղեցնում են 4-րդ հորիզոնականը, որը երաշխավորում է միայն նրանց մասնակցությունը Եվրոպայի լիգային: Հազիվ թե այս առաջարկը գայթակղի հավակնոտ Ռիբերիին: 

Իսկ "Մանչեսթերում” 28-ամյա ֆրանսիացին կարող է շատ օգտակար լինել: Սըր Ալեքսը համոզված է, որ Ռիբերին կարող է ուժեղացնել "կարմիր սատանաների” կիսապաշտպանությունը, ընդ որում կարևոր չէ, թե որ դիրքում նա հանդես կգա` ենթահարձակվողի թե եզրային ֆուտբոլիստի: Բացի դրանից` լուրեր են պտտվում, որ Նանին կարող է լքել "Մանչեսթեր Յունայթեդը”: Այդ դեպքում Ռիբերիի ձեռքբերումն իսկապես շատ տեղին կլինի:

 

Լուսանկարը` Getty Images-ի
Просмотров: 328 | Добавил: GRO | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Ձեր էջը
Ձեր պռոֆիլից օկտվելու համար մտեք ձեր էջ
ArmStar.ru
Որոնել
Օրացույց
«  Апрель 2011  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930