|
Главная » 2011 » Апрель » 14 » ՄԱՐՍԵԼՈ. «ՀԻՄԱ ՄԻԱՅՆ ԼԱ ԼԻԳԱՅԻ ԿԼԱՍԻԿՈՅԻ ՄԱՍԻՆ ԵՆՔ ՄՏԱԾՈՒՄ»
21:37 ՄԱՐՍԵԼՈ. «ՀԻՄԱ ՄԻԱՅՆ ԼԱ ԼԻԳԱՅԻ ԿԼԱՍԻԿՈՅԻ ՄԱՍԻՆ ԵՆՔ ՄՏԱԾՈՒՄ» |
|  | |
Երեկվա հաղթանակից հետո Մարսելոն նախընտրեց դեռ չխոսել «Բարսելոնի» դեմ կիսաեզրափակիչ հանդիպումների մասին`նշելով, որ այժմ կարևորը Լա լիգայի շրջանակներում կայանալիք շաբաթօրյա կլասիկոն է:
«Հիմա պետք է կենտրոնանանք առաջնության հանդիպման վրա, իսկ հետո, երբ մոտենա կիսաեզրափակչի առաջին հանդիպման օրը, կսկսենք մտածել այդ խաղի մասին»,-ասել է Մարսելոն «Տոտենհեմի» դեմ տարած վերջնական հաղթանակից և կիսաեզրափակչի ուղեգիրը պաշտոնապես նվաճելուց հետո:
Բրազիլացին ընդգծեց, որ անգլիական ակումբի դեմ հանդիպումը բավականին բարդ էր վերահսկել`հատկապես խաղի սկզբում, և իրենցից մեծ ջանքեր պահանջվեց մրցակիցին զսպելու և գնդակից զրկելու համար: «Առաջին 15 րոպեները շատ կարևոր էին խաղի մնացած մասը վերահսկելու առումով: Մենք հաջող գործեցինք, քանի որ կենտրանացած էինք ու լավ գիտեինք մեր անելիքը»:
Այսպիսով «Տոտենհեմի» նկատմամբ տարած 5-0 խոշոր հաշվով հաղթանակը 8 տարի ընդմիջումից հետո ապահովեց «Ռեալի» մասնակցությունը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլում: |
|
|
|
Просмотров: 388 |
Добавил: ArmSuro
| Рейтинг: 0.0/0 |
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи. [ Регистрация | Вход ]
|
|
Ձեր էջը |
![]()
Ձեր պռոֆիլից օկտվելու համար մտեք ձեր էջ
|
 |
ArmStar.ru |
 |
 |
Որոնել |
|
 |
Օրացույց |
|
 |
|