Մարսելոն «Բարսելոնայի» դեմ խաղից առաջ խոսել է լրագրողների հետ ու պատասխանել նրանց հուզող հարցերին:
«Ես շատ
եմ կատարելագործվել որպես խաղացող: Ես ավելի ագրեսիվ եմ դարձել ու շատ
երջանիկ եմ դրա համար, բայց ցանկանում եմ ամեն օր, ամեն խաղի ավելի ու
ավելի բարելավել խաղս»:
«Այսպիսի
խաղերում ֆավորիտներ գոյություն չունեն: Շատ բարդ խաղ է լինելու, բայց նաև
դիտելու համար շատ հաճելի խաղ է լինելու: Պատմությունը այս խաղում
ազդեցություն չի ունենա, քանի որ ամեն մեկը ուզում է խաղալ իր խաղը»:
«Մենք
շարունակում ենք մարզվել այնպես, ինչպես միշտ, ու մշտապես կատարում ենք այն
հանձնարարությունները, որ տալիս է մարզիչը: Մենք գերադասում ենք խաղալ ոչ
այնքան գեղեցիկ, բայց հաղթել, ոչ թե խաղալ լավ, բայց պարտվել: Շատ լավ
կլինի, եթե և´ գեղեցիկ խաղանք, և´ հաղթենք, բայց առաջնայինը հաղթանակն է»:
|