Մենյու
Կայքը տարբեր լեզուներով
Չաթ
BB-Коды
Մեր հարցումը
Ով է ձեր սիրաց ֆւտբwլիստը
Всего ответов: 1527
Վիճակագրություն

Կայքում են: 14
Հյուրեր: 14
Անդամներ: 0
Главная » 2011 » Апрель » 26 » Մեցելդեր. Մանչեսթեր Յունայթեդի հետ խաղը կարևորագույնն է
10:56
Մեցելդեր. Մանչեսթեր Յունայթեդի հետ խաղը կարևորագույնն է
Մեցելդեր. Մանչեսթեր Յունայթեդի հետ խաղը կարևորագույնն է

"Շալկեի” պաշտպան Քրիստոֆ Մեցելդերը պատմել է այն մասին, թե ինչ ակնկալիքներ ունի Չեմպիոնների լիգայի` "Մանչեսթեր Յունայթեդի” հետ կայանալիք կիսաեզրափակիչ հանդիպումից, հաղորդում է soccer.ru-ն:

"Այն, որ մենք նյարդայնանում ենք, դա շատ բնական է: Ես արդեն երկար տարիներ է` ֆուտբոլ եմ խաղում, սակայն այդ զգացողությունը չի լքում ինձ: Մեր թիմի և ակումբի համար այս հանդիպումն, ընդհանուր առմամբ, կարևորագույնն է: Գելզենկիրխենը հայտնվել է ողջ աշխարհի ուշադրության կենտրոնում”:


"Շալկեի” կենտրոնական պաշտպանը շատ լավ գիտակցում է, թե որքան բարդ է լինելու դիմակայել Ուեյն Ռունիին և իր թիմակիցներին. "Չելսիի” հետ պատասխան հանդիպմանը Ռունին հանդես էր գալիս և կենտրոնական պաշտպանի, և խաղարկողի, իսկ երբեմն նույնիսկ հենակետային կիսապաշտպանի դիրքում: Նա ետ էր գնում հսկողությունից ազատվելու համար: Ուեյնը շատ ճարպիկ է, այդ իսկ պատճառով մենք պետք է շատ գրագետ պաշտպանվենք”:

Կիսաեզրափակչի բոլոր մասնակից թիմերից եվրագավաթներն ամենից շատ գայթակղում են "Շալկեի” ֆուտբոլիստներին, սակայն "Ինտերի” հանդեպ տոնած հաղթանակից հետո նրանց չի վախեցնում նույնիսկ Անգլիայի գործող չեմպիոնի հետ կայանալիք հանդիպումը: 

 "Բացի Ռաուլից` մեր ֆուտբոլիստների մեծամասնությունը սովոր չէ միաժամանակ մասնակցել մի քանի մրցաշարերի: "Ինտերի” հետ կայացած մի քանի հանդիպումներից հետո ես ասացի, որ դժվար "Մանչեսթեր Յունայթեդը” թույլ տա մեզ հինգ գոլ խփել: Այդ թիմը շատ կարգապահ է և թույլ չի տալիս հակառակորդին շատ ակտիվանալ: Եթե մենք ևս նույն կերպ գործենք, ապա առաջիկա երկու հանդիպումները շատ լարված կստացվեն”, - ասել է Մեցելդերը:
Просмотров: 301 | Добавил: GRO | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Ձեր էջը
Ձեր պռոֆիլից օկտվելու համար մտեք ձեր էջ
ArmStar.ru
Որոնել
Օրացույց
«  Апрель 2011  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930