Լիոնել Մեսսին հարցազրույց է տվել Newsweek ամսագրին, որում անդրադաձել
իր և Մարադոնայի նկատմամբ տարվող համեմատություններին: Նա նշել է, որ սխալ
է այդպիսի համեմամտություն անելը, քանի որ Մարադոնան միակն է իր տեսակի
մեջ:
«Մարադոնան եզակի անհատականություն է և սխալ է ինձ նրա հետ համեմատելը:
Ես դա չեմ ընդունում: Ինձ լավ եմ զգում հավաքականում: Դիեգոյի հետ, երբ նա
մարզիչ էր, հրաշալի էր և խաղում էինք Բարսելոնայի պես: Նույնը զգում եմ նաև
ներկայիս մարզչի՝ Բատիստայի ղեկավարությամբ: Իմ նպատակն է, Բարսելոնայի
հետ հաղթել Լա Լիգայում և Չեմպիոնների լիգայում, իսկ Արգենտինայի հետ՝
նվաճել Ամերիկայի գավաթը»,- մասնավորապես ասել է Մեսսին:
|