Միջազգային լրատվամիջոցները կարծում են, որ Պեպեի ՉԼ-ի կիսաեզրափակիչում ստացած կարմիր քարտը անարդարացի էր:
L'Equipe (Ֆրանսիա) Խաղում ամենամեծ սխալը Պեպեի հեռացումն էր:
Պիտ Ջենսոն, անկախ քաղաքագետ (Մեծ Բրիտանիա) «Պեպեին ցույց տվեցին քարտ Դանի Ալվեշի դեմ պայքարում, և այդ քարտը կարմիր էր` դեղինի փոխարեն»:
Daily Mirror (Մեծ Բրիտանիա)
«Ռեալի» պաշտպան Պեպեն հեռացվեց խաղադաշտից 61-րդ րոպեում: Նա ստացավ
կարմիր քարտ, սակայն նման պարագաներում ցույց են տալիս դեղին քարտ, այն էլ
վատագույն դեպքում: «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Դանի Ալվեշը ընկավ և նրա
խաղընկերները միանգամից գայլերի ոհմակի նման շրջապատեցին մրցավարին և
նրանից պահանջեցին կտրուկ գործողությունների գնալ, իսկ վերջինս էլ վախեցած
ցույց տվեց կարմիր քարտ»:
Յակոպո Ջերնա, Gazzeta dello (Իտալիա)
«Կտրուկ կարմիր քարտ Պեպեին 61-րդ րոպեին, և նա հեռացավ խաղադաշտից: Նա
ստացավ կարմիր քարտ, բայց նման պարագաներում միշտ այլ պատիժ է հասնում
ֆուտբոլիստին»:
L'Equipe (Ֆրանսիա) «Խաղի ժամանակ եղած սխալներից ամենանկատելին Պեպեի հեռացումն էր»:
Marca (Իսպանիա) «Պեպեի կարմիր քարտը «Ռեալին» արդեն չորրորդ անգամ 10 հոգով թողեց «Բարսելոնայի» դեմ»:
AS (Իսպանիա) «Շտարկի ամենամեծ սխալը նրանում էր, որ նա Պեպեին ցույց տվեց կարմիր քարտ, երբ նման դեպքերում դեղին են ցույց տալիս»:
El Mundo (Իսպանիա)
«Եվս մեկ անգամ «Ռեալը» մնաց 10 հոգով «Բարսելոնայի» դեմ Պեպեի և Ալվեշի
բախումից հետո: Պեպեն ստացավ կարմիր քարտ, սակայն նման դեպքերում դեղին
քարտն էլ է բավարար լինում»:
ABC (Իսպանիա)
«Պեպեն ստացավ կարմիր քարտ, այնինչ նման պարագաներում դեղին են ցույց
տալիս: Մրցավարը «սպանեց» հանդիպումը մեկ որոշմամբ: Նա քանդեց «Ռեալին»:
Պեպեի հեռացումից հետո «Բարսելոնան» կարողացավ օգտվել «Ռեալի» բաց թողնված
եզրերից և խփեց երկու անպատասխան գնդակ»:
La Gaceta (Իսպանիա) «Գերմանիայի վատագույն մրցավար Շտարկը հեռացրեց Պեպեին և փչացրեց կիսաեզրափակիչը»:
El Pais (Իսպանիա)
«Պեպեն փորձում էր փակել Ալվեշին, բայց այդ ժամանակ Վոլֆանգ Շտարկը
կարծելով, թե Պեպեն խախտել է կանոնները շատ կոպիտ ձևով ցույց տվեց կարմիր
քարտ այն պարագայում, երբ սովորաբար դեղին են տալիս, և հեռացրեց նրան
խաղադաշտից»:
|