|
Իտալիայի Ա Սերիայի շրջանակներում, այս տուրի իրենց հանդիպումներն անցկացրեցին միլանյան գրանդները՝ Ինտերն ու Միլանը:
Միլանը սեփական հարկի տակ կարողացավ երեք անպասխան գնդակ ուղարկել
Սամպդորիայի դարպասը և մեկ քայլ ևս կատարեց դեպի չեմպիոնության տանող
ճանապարհին: Գոլերի հեղինակ դարձան Զեեդորֆը (20'), Կասանոն (11մ.-54) և
Ռոբինիոն (61'):
Հերթական պարտությունը կրեց Ինտերը, այն էլ զիջելով առաջնության
հետնապահներից մեկին՝ Պարմային: Վերջինիս կազմում գոլերի հեղինակ դարձան
Ջիովինկոն (35') և Ամաուրին (86'): Այս պարտությունից հետո, Ինտերը, կարելի
է ասել ,ընդհանրապես զրկվեց չեմպիոնության համար պայքարելու
հնարավորությունից:
|