Իտալիայի Ա Սերիայի առաջատար Միլանը, 82-րդ րոպեին, Ռոբինիոյի խփած
միակ գոլի շնորհիվ կարողացավ արտագնա հաղթանակ տոնել Բրեշիայի նկատմամբ:
Այս հաղթանակից հետո, Միլանը, մրցաշրջանի ավարտից չորս տուր առաջ, այդեն
ութ միավորի առավելություն ունի երկրորդ հորիզոնականում գտնվող Ինտերի
նկատմամբ:
Կարելի է ասել, որ Միլանն արդեն իր համար ապահովել է չեմպիոնական
տիտղոսը, քանի որ դժվար է հավատալ, թե միլանյան ակումբը ձեռքից բաց կթողնի
այդքան մեծ առավելությունը:
|