|
Milannews.it-ը տեղեկացնում է, որ իտալական Միլանը հետաքրքրություն է
դրսևորում Մանչեսթեր Սիթիի բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոյի նկատմամբ:
Նշվում է, որ ֆուտբոլիստի տրանսֆերը հնարավոր կլինի իրականացնել, եթե միլանյան ակումբի ճամբարը լքի Զլատան Իբրահիմովիչը:
Հիշեցնենք, որ Ջեկոն հունվարին է Վոլսբուրգից տեղափոխվել Մանչեսթեր Սիթի, որի կազմում անցկացրել է ինը հանդիպում:
|