Մադրիդի Ռեալի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն գովաբանական խոսքեր է
հնչեցրել Ինտերի նախագահ Մասիմո Մորատտիի հասցեին այն բանի համար, որ
չնայած Ինտերը դուրս էր մնացել ՉԼ-ի քառորդ եզրափակիչից, սակայն իտալացին
չէր քննադատել ֆուտբոլիստներին, այլ խրախուսական խոսքեր էր ասել նրանց
գործադրած ջանքերի համար:
«Նախագահի խոսքերն ինձ հուզեցին. նա իրականում մեծ մարդ է: Այդ դժվար
պահերին, նա շնորհակալության խոսքեր ասած ֆուտբոլիստներին՝ իրենց գործադրած
ջանքերի համար: Նրա խոսքերը ցույց են տալիս ֆուտբոլային աշխարհին, որ
այդպիսին պետք է լինի իրական նախագահը: Ինտերի բոլոր երկրպագուները հպարտ
պետք է լինեն, որ այդպիսի նախագահ ունեն»,- մասնավորապես ասել է
Մոուրինիոն:
|