Մադրիդի Ռեալի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն, ով իր առաջին տիտղոսը
նվաճեց Արքայական ակումբի հետ, Իսպանիայի գավաթի եզրափակչի՝ Բարսելոնայի
հետ կայացած հանդիպումից հետո նշել է, որ գրանցված արդյունքը իրատեսական է:
«Մենք արժանի ենք այս հաղթանակին: Ողջ թիմը լավ լավ աշխատեց, չնայած
խաղը կարող էր միանգամայն այլ կերպ դասավորվել: Մենք ունեինք լավ
հնարավորություններ առաջին խաղակեսում, իսկ Բարսելոնան՝ երկրորդում: Սակայն
մենք ցույց տվեցինք բնավորություն և հասանք մեր ուզածին: Վստահ եմ, որ
Ռեալը, ֆիզիկական և հոգեբանական տեսանկյունից, ավելի լավ տեսք ուներ»-
մեջբերում է Մոուրինիոյի խոսքերը AS-ը:
|