Մենյու
Կայքը տարբեր լեզուներով
Չաթ
BB-Коды
Մեր հարցումը
Ով է ձեր սիրաց ֆւտբwլիստը
Всего ответов: 1527
Վիճակագրություն

Կայքում են: 4
Հյուրեր: 4
Անդամներ: 0
Главная » 2011 » Апрель » 20 » Մոուրինիո vs Գվարդիոլա
15:49
Մոուրինիո vs Գվարդիոլա

Իսպանիայի գավաթի եզրափակիչ դուրս եկած իսպանական երկու գիգանտների՝ Մադրիդի Ռեալի և Բարսելոնայի գլխավոր մարզիչներ Ժոզե Մոուրինիոյի և Խոսեպ Գվարդիոլայի համար եզրափակիչ հանդիպման մասնակցությունը վաղուց արդեն արտասովոր երևույթ չէ: Երկու մարզիչներն էլ ունեն արժանի վաստակ և երկուսին էլ կարելի է իրավամբ համարել աշխարհի լավագույն մարզիչներից:

Տարբեր մրցաշարերում, եզրափակիչ հանդիպումների ավելի շատ մասնակցություն ունի Մոուրինիոն, սակայն Գվարդիոլան, մինչև օրս, որևէ անգամ չի պարտվել եզրափակիչում: Այսօր, «Մեստալիա» մարզադաշտում կայանալիք եզրափակիչը, Մոուրինիոյի համար թվով 17-րդ եզրափակիչն է, իսկ Գվարդիոլայի համար՝ 7-ը:

Այս պահի դրությամբ, Մոուրինիոն մասնակցել է 16 եզրափակիչ հանդիպումների, որոնցից հաջողությամբ է ավարտել 11-ը, իսկ Գվարդիոլան՝ իր կարիերայի վեց եզրափակիչներում էլ կարողացել է իր թիմի հետ տիրանալ տիտղոսի: Մոուրինիոն երկու անգամ պարտվել է Պորտոյի հետ (Պորտուգալիայի գավաթ և Եվրոպայի Սուպերգավաթ), երկու անգամ Չելսիի (Անգլիայի Սուպերգավաթ) և մեկ անգամ Ինտերի (Իտալիայի Սուպեգավաթ):

Մոուրինիոյի եզրափակիչները.

Պորտուգալիայի գավաթ.
2003 թ. Պորտո - Լեյրա  1-0
2004 թ. Բենֆիկա - Պորտո 2-1

Պորտուգալիայի Սուպերգավաթ
2003 թ.  Պորտո - Լեյրա  1-0

ՈՒԵՖԱ-ի գավաթ
2003 թ. Պորտո - Սելտիկ 3-2

Եվրոպայի Սուպերգավաթ
2003 թ. Միլան - Պորտո  1-0

Չեմպիոնների լիգա
2004 թ. Պորտո - Մոնակո  3-0
2010 թ. Ինտեր - Բավարիա 2-0

Անգլիայի Սուպերգավաթ
2005 թ. Չելսի - Արսենալ  2-1
2006 թ. Լիվերպուլ - Չելսի  2-1
2007 թ. Մանչեսթեր Յ. - Չելսի 1-1 (11 մ. 3-0)

Անգլիայի լիգայի գավաթ
2005 թ. Չելսի - Լիվերպուլ  3-2
2007 թ. Չելսի - արսենալ  2-1

Իտալիայի Սուպերգավաթ
2008 թ. Ինտեր - Ռոմա 2-2 (11 մ.՝ 6-5)
2009 թ. Լացիո - Ինտեր  2-1

Իտալիայի գավաթ
2010 թ. Ինտեր - Ռոմա  1-0

Գվարդիոլայի եզրափակիչները.

Իսպանիայի գավաթ
2009 թ. Բարսելոնա - Ատլետիկ Բ.  4-1

Իսպանիայի Սուպերգավաթ
2009 թ. Բարսելոնա - Ատլետիկ Բ.  2-1, 3-0
2010 թ. Բարսելոնա - Սևիլիա  1-3, 4-0

Չեմպիոնների լիգա
2009 թ. Բարսելոնա - Մանչեսթեր Յ.  2-0

Եվրոպայի Սուպերգավաթ
2009 թ.  Բարսելոնա - Շախտյոր  1-0

Աշխարհի ակումբային առաջնություն
2009 թ. Բարսելոնա - Էստուսիանդես  2-1

Просмотров: 284 | Добавил: HAKOB | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Ձեր էջը
Ձեր պռոֆիլից օկտվելու համար մտեք ձեր էջ
ArmStar.ru
Որոնել
Օրացույց
«  Апрель 2011  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930