Մենյու
Կայքը տարբեր լեզուներով
Չաթ
BB-Коды
Մեր հարցումը
Ով է ձեր սիրաց ֆւտբwլիստը
Всего ответов: 1527
Վիճակագրություն

Կայքում են: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0
Главная » 2011 » Апрель » 23 » ՄՈՈՒՐԻՆՅՈ.«ԱՄԵՆ ՕՐ «ՌԵԱԼԻ» ՀԵՏ ԱՇԽԱՏԵԼՈՒՑ ՇԱՏ ԼԱՎ ԵՄ ԻՆՁ ԶԳՈՒՄ»
09:07
ՄՈՈՒՐԻՆՅՈ.«ԱՄԵՆ ՕՐ «ՌԵԱԼԻ» ՀԵՏ ԱՇԽԱՏԵԼՈՒՑ ՇԱՏ ԼԱՎ ԵՄ ԻՆՁ ԶԳՈՒՄ»

Ժոզե Մոուրինյոն անկեղծ խոսեց իր ապագայի մասին, բացի այդ էլ քննարկեց առաջիկա խաղը:

«Ես ուրախ եմ, որ մեր աշխատանքը տալիս է իր արդյունքները, ու որ մարդիկ ճիշտ են համարում այն ուղղությունը, որը ես ընտրել եմ: Ես միշտ հանգիստ եմ ու չեմ ուզում կորցնել ամբիցիաներս: Մենք այստեղ ենք ոչ թե մեկ տարվա, այլ մի քանի տարվա համար: Ամեն մի նոր օր, որ անցկացնում եմ «Ռեալի» հետ, ինձ ստիպում է ավելի լավ զգալ: Իտալիայից եկող ցանկացած նորություն սուտ է, ու ես ցանկանում եմ շարունակել հանգիստ աշխատել այստեղ: Մենք այստեղ ենք լինելու նաև գալիք միջմրցաշրջանում ու շարունակելու ենք կատարել մեր աշխատանքը: Իմ թիմերը հիմնականում ավելի լավ են խաղում երկրորդ տարում, ու ես ամեն ինչ կանեմ, որ այստեղ եմ այդպես լինի: Վստահ եմ, որ «Ռեալը» երկրորդ տարում ավելի լավը կլինի»:

«Վնասված խաղացող ունենալը միշտ էլ վատ լուր է թիմի ու մարզչի համար: Մենք ուրախ ենք, որ նա ծանր վնասվածք չունի, բայց աբսուրդային են այն խոսակցությունները, թե նա էլ չի խաղա այս մրցաշրջանում: Նա վաղը չի խաղա, չի խաղա նաև չորեքշաբթի, այդ երկու խաղերում, երաշխավորում եմ, նա չի խաղա, բայց մենք հույս ունենք, որ նա հնարավորինս շուտ կվերադառնա»:

«Լասը բաց է թողել վերջին խաղը, իսկ Գրաներոն խաղացել է 20 րոպե: Գրաներոն միշտ էլ լավ է արձագանքում: Մենք մի քիչ տխրել ենք, որ Խեդիրան չի խաղա, բայց մեր թիմը այնպիսին է, որ նրան փոխարինողներ կգտնվեն»:

«Բարսելոնան» ֆանտաստիկ թիմ է, որը հաղթել է շատ տիտղոսներ, բայց նրանք Եվրոպայի չեմպիոնները չեն: Նրանք պարզապես Իսպանիայի չեմպիոնն են ու լավ շանսեր ունեն դա կրկնել: Բայց միայն նրա համար, որ նրանք պարտվեցին մեզ, չի կարելի ասել, թե նրանք վատն են: Ես միշտ նույն կերպ եմ արձագանքում դրական ու բացասական պահերին, ու ես գիտեմ, որ պետք է հանգստություն պահպանենք: Մենք հաղթեցինք պատմական գավաթ շատ ուժեղ ու արժանի մրցակցի հետ խաղում: Բայց բացի սրանից ես միշտ կհիշեմ, թե ինչ ճանապարհ ենք անցել մինչև այս հաղթանակը, քանի որ մենք հաղթել ենք «Լևանտեին»` Լա Լիգայի թիմերից մեկին, «Ատլետիկոյին»` գործող փոխգավաթակրին, ու «Սևիլիային»` գործող գավաթակրին: Նաև միշտ կհիշեմ նախագահի հետ ջերմ գրկախառնությունը»:

 

 

 

 

 

Просмотров: 378 | Добавил: HAKOB | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Ձեր էջը
Ձեր պռոֆիլից օկտվելու համար մտեք ձեր էջ
ArmStar.ru
Որոնել
Օրացույց
«  Апрель 2011  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930