«Ես հպարտանում եմ իմ թիմով ու մեր երկրպագուներով»,-հայտարարեց պորտուգալացի մարզիչը:
«Մեստալյա»
մարզադաշտի մամլո ասուլիսի սրահը բավական սպասեց Մոուրինյոյի
ներկայանալուն: Պորտուգալացին հայտնվեց հանգիստ տեսքով և ասաց, թե ինչ է
արել հանդիպման ավարտից հետո. «Գնացի հանդերձարան իմ ընտանիքին
զանգահարելու և մի քիչ հանգստանալու համար: Ուզում էի, որ թիմը լիովին
վայելի հաղթանակի բերկրանքը: Ինքս շատ հոգնած եմ, բայց երջանիկ»:
Ժոզե
Մոուրինյոն իր գոհունակությունն հայտնեց թիմի խաղից`նշելով, որ հպարտանում
է իր խաղացողներով: «Բարսելոնի» դեմ տարած հաղթանակը մարզիչը վերլուծեց
այսպես. «Հավասար պայքար էր ընթանում: Մենք ավելի լավ հանդես եկանք առաջին
խաղակեսում, իսկ նրանք`երկրորդում: Բավականին քիչ սխալներ թույլ տվեցինք
նման կարևոր խաղում, երբ երկու թիմերն էլ չափազանց կետրոնացած են և լավ
գիտեն իրենց անելիքը: Ավելացված ժամանակում հավաքված էին գործում, իսկ
նրանք, իմ կարծիքով, հոգեբանորեն փոքր-ինչ ճնշված էին: Այն թիմը, որ առաջ է
անցնում հաշվի մեջ լրացուցիչ ժամանակում, սովորաբար հաղթում է: Ինձ համար
այս խաղը ֆուտբոլային մեծ հանդիպում էր»:
«Մեստալյա» մարզադաշտում
նվաճած գավաթը Մոուրինյոյի համար չորրորդն է: « Տիտղոսներ նվաճելը միշտ էլ
հաճելի է: Մի քանի օր առաջ մեկն ինձ անվանեց «տիտղոսների մարզիչ»: Ինձ դուր
եկավ: Սա իմ աշխատանքն է: Հպարտ եմ իմ թիմով, ամբողջ աշխատակազմով ու
երկրպագուներով: Սա իմ չորրորդ գավաթն էր, և կարծում եմ դա ևս հպարտանալու
առիթ է»:
Չնայած երկրորդ կլասիկոյում տարած հաղթանակի, Մոուրինյոյի
հավաստմամբ ամեն կլասիկո մի այլ աշխարհ է. « Այս խաղը ոչ մի կապ չունի
Չեմպիոնների լիգայի առաջիկա հանդիպումների հետ: Յուրաքանչյուր խաղ դժվար է
յուրովի: Երկու գրանդերի միջը կարող է ցանկացած բան պատահել: Տեսնենք,
ինչպես կդասավորվեն գործողությունները կիսաեզրափակիչներում»:
Վերջում
Մոուրինյոն գնահատեց «Ռեալի» թիմային ոգին ու խոսեց թիմում տարած իր
աշխատանքի մասին. «Այս մրցաշրջանում թիմում տարած իմ աշխատանքը տիտղոսներից
այն կողմ է անցնում: Ես ավելի կարևոր բաներ եմ փոխում: Այս պահին ինձ շատ
գոհ ու երջանիկ եմ զգում: Շատ լավ է, որ տիտղես նվաճեցինք, քանի որ
բարձրանում է թիմի մարտական ոգին: Կան կարծիքներ, որ պետք է մի քանի
հարձակվողով խաղայինք, սակայն խաղացինք այնպես, ինչպես պետք է խաղայինք:
Մեր մրցակիցը մի թիմ է, որին հաղթելը կրկնապատկում է քո աշխատանքի
գնահատականը»:

|