Ժոզե
Մոուրինյոն «Վալենսիայի» հետ խաղից անմիջապես հետո խոսեց լրագրողների հետ
ու հայտնեց իր գոհունակությունը կապված թիմի հաղթանակի ու խաղի հետ:
«Որոշ
մարդիկ կարող են կորցնել իրենց անմոռանալի հանդիպումներից հետո, սակայն դա
այսօրվա հետ կապ չուներ: Մենք վերաբերվեցինք խաղին չափազանց լուրջ ու
վաստակեցինք 3 միավորը, հետևաբար կարող ենք շարունակել պայքարն այնքան
ժամանակ, քանի դեռ մաթեմատիկորեն անհավանական կլինի»:
«Մի
քանի շաբաթ առաջ պարտվեցինք «Սպորտինգին», բայց ընդհանուր առմամբ Մեզ լավ
ենք զգում: Ինչ ասում եմ Կակայի մասին վերաբերում է ամբողջ թիմին: Եթե Մենք
կարողանանք մրցաշրջանը լավ ավարտել ու զգալ այն զգացումը, որ կարող ենք
հաղթել յուրաքանչյուր թիմի, ապա մյուս մրցաշրջանում խիստ վստահ կզգանք ու
կկարողանանք պահպանել նախորդում գտածը: Եթե «Բարսելոնան» հաղթի Լա
Լիգայում, դա կնշանակի, որ հաղթել են իրենց վաստակած միավորներով, այլ ոչ
մեր կորցրածով»:
«Կական
մեծ խաղ խաղաց ու խաղաց այն դիրքում, որը Ես շատ եմ սիրում: Դա այն դիրքն
է, որում խաղում էր: Մենք ունենք նրա կարիքը, Նա ունի վստահության կարիքը,
որը ձեռք բերեց այս խաղից հետո: Մարդիկ կարող են տեսնել, թե որքան
տաղանդավոր է Նա այս մրցաշրջանում ու հաջորդ մրցաշրջանը կսկսի լիովին այլ
նորաձևությամբ: Շատ ուրախ եմ Նրա համար, նաև այն բանի համար, որ Նրա
դուստրը կծնվի մի քանի օրից»:
«Մենք
կվերադառնանք «Վալբաբեբաս» վաղը, բայց ոչ մարզվելու կամ ֆուտբոլի համար:
Չեմպիոնների Լիգային կսկսենք նախապատրաստվել երկուշաբթի օրվանից»:
«Նաչոյի
նորամուտն այնպիսի դժվար խաղում էր, որից հետո Նա պատերազմի վետերանի տեսք
ուներ: Սա այն է, ինչ ուզում եմ երիտասարդ և պատրաստ ֆուտբոլիստներից՝
հատկապես հոգեբանական տեսանկյունից: «Գլխարկ եմ պարզում» և´ նրան, և´
թիմակիցներին»: |