Խաղից
առաջ Ժոզե Մոուրինյոն խոսել է լրագրողների հետ ու քննարկել է իր թիմի
տրամադրվածությունը, մրցակցի խաղը ու խոսել է մրցավարի դերի մասին:
«Հավասար
խաղ է լինելու: Ֆավորիտ չկա: Մենք լավ խաղացինք «Բեռնաբեուում» ու գավաթի
եզրափակիչում, բայց մեր դեմ խաղալու է թոփ-ակումբ, որին մարզում է
թոփ-մարզիչ: Գիտենք, որ ամեն մի մրցաշար տարբեր է, ու ամեն մի խաղ ունի
առանձին պատմություն: Մենք միշտ փնտրում էինք բալանսը, որը վերջապես գտել
ենք: Թիմը հանգիստ է խաղից առաջ, բայց պետք է լիովին ներդնենք մեր ուժերը
ու չմնանք եղած իրադարձությունների ազդեցության տակ»:
«Չգիտեմ,
թե ինչքանով է «Բարսելոնան» հոգեբանորեն տրամադրված: Պետք է մոռանանք, որ
նվաճել ենք Իսպանիայի գավաթը: Մենք դրա մասին մոռացանք հենց հաջորդ օրը,
քանի որ պետք է պատրաստվեինք «Վալենսիայի» դեմ կարևոր խաղին: Այդպես է նաև
այս խաղից առաջ: Երկու թիմերն էլ ոգևորված են, հատկապես «Բարսելոնան», որն
անցած տարի շատ մեծ շանսեր ուներ նվաճել ՉԼ գավաթը «Սանտիագո
Բեռնաբեուում»: Բայց ոչ այս անգամ: Հիմա եզրափակիչը «Ուեմբլիում» է
կայանալու, իսկ նրանք արդեն մեկ անգամ հաղթել են այդ մարզադաշտում բաղձալի
գավաթը»:
«Այս
դիմակայությունում ֆավորիտներ չկան: Երկու թիմերն էլ մեկմեկու շատ լավ
գիտեն ու ունեն այն խաղացողները, որոնք մեծ փորձ ունեն կարևոր խաղերում
խաղալու ու հաղթանակներ կերտելու: Եթե նայենք «Շալկե»-«Յունայթեդ»
դիմակայությանը, ապա նորից ֆավորիտ չկա»:
«Դու
երբեք չես կարող գնալ «Նոու Կամպ» մյուս փուլ դուրս գալու հարցը լուծած:
Նույնիսկ «Տոտենհեմին» 4-0 հաղթելուց հետո մենք շատ բարդ խաղ անցկացրեցինք
նրանց հարկի տակ: Նրանք շատ լավ թիմ են, բայց նրանք «Բարսելոնա» չեն: Լավ
կլիներ, եթե խախտեինք ավանդույթը ու հաղթեինք ապահով հաշվով, բայց եթե
հանկարծ ոչ-ոքի խաղանք, դա կհամարեմ վատ արդյունք միայն այն դեպքում, եթե
ավելի շատ շանսեր ունենանք հաղթելու համար ու ավելի լավ խաղանք: Իսկ եթե
հակառակը լինի, ապա ես դժգոհ չեմ լինի»:
«Մրցավարությունից
ավելի կարևոր է այն, որ մենք նոր ցիկլ ենք սկսում: Գոյություն ունեն երկու
տիպի մարզիչներ` մրցավարությունից ընդհանրապես չխոսող և մրցավարներին ամեն
մի սխալի համար քննադատող, բայց Գվարդիոլայի հայտարարություններից հետո
առաջացավ նաև երրորդ տիպը: Այդ տիպի մարզիչը քննադատում է նույնիսկ խաղին
որևէ մրցավարի նշանակելը: Ես նման բան չէի տեսել: Տեսնենք, թե կհետևեն նրան
իր համախոհները, թե ոչ»:
«Ես
կարողանում եմ մոտիվացնել: Բայց նախ պետք է մոտիվացնեմ ինքս ինձ, հետո նոր
խաղացողներիս: Գավաթի եզրափակչից առաջ ես ասեցի միայն Էյնշտեյնի հայտնի
արտահայտությունը.«Կա շարժական մի ուժ, որը ավելի ուժեղ է, քան գոլորշին,
ատոմային էներգիան ու էլեկտրաէներգիան միասին վերցրած. եղեք այդ ուժը»:
Որոշ ժամանակ առաջ ես խոսում էի մի հեռուստաալիքի եթերում ու ասեցի, որ ես
մի մարզիչ եմ, ով պարտվել է 5-0 կատալոնացիներին երկու ամիս առաջ: Ես
աշխատասեր մարդ եմ ու շատ ժամանակ եմ վատնել, որ իմ կողքին գտնվող մարդիկ
երջանիկ լինեն: Բայց ես հիմա ուրիշ մակարդակի թիմի մարզիչ եմ, ու կարող եմ
ասել, որ ես լավ եմ կանխատեսում ապագան»:
|