Ժոզե Մուրինյոն այսօր խոսել է «Ռեալում» իր ապագա կարիերայի, վիճելի կլասիկոյի և վաղը կայանալիք «Ռեալ»-«Սարագոսա» հանդիպման մասին:
«Ինձ մոտ
հիմա կա ավելի մեծ ցանկություն մարզել «Ռեալը», քանի որ այս թիմը ինձ
համար կարևոր նշանակություն ունի: Անգամ մարզաշապիկի գույնը, որ սպիտակ է,
շատ բանի մասին է խոսում»:
«Տեսանյութը
շատ ավելին է, քան հազարավոր բառեր: Ես ասել եմ այն, ինչ ասել եմ և հիմա
չունեմ ոչինչ ավելացնելու: Ով դեմ է իմ խոսքերին, պետք է նաև դեմ լինի այդ
տեսանյութին և նկարներին ու կարծի, թե դրանք ֆոտոշոպ են: Սակայն հարցը
դրանում չէ: Ես չեմ հակառակվել, ես ուղղակի հարց եմ տվել` ինչո՞ւ: Երևի ես
կմահանամ, իսկ հարցի պատասխանը այդպես էլ չեմ իմանա»:
«Գալիք
հանդիպմանը մենք մոտենում ենք շատ հպարտ և վստահ, քանի որ «Ռեալը» միշտ
հաղթում է: Մենք պետք է հաղթենք հանուն մեր երկրպագուների: «Սարագոսայի»
համար այս հանդիպումը շատ կարևոր է, և ես կարծում եմ, որ սա կլինի լավ
հանդիպում: «Սարագոսան» Լա Լիգայից դուրս գալու եզրին է, և նա շատ լուրջ է
տրամադրված այս հանդիպմանը, իսկ մենք երբեք չենք թերագնահատում մեր
մրցակիցներին»:
«Լասսն
ու Ալոնսոն շատ են աշխատել վերջին խաղերի ժամանակ և նրանք հիմա ունեն
հանգստի կարիք, այդ պատճառով է, որ ես նրանց չեմ հայտավորել հանդիպմանը:
Շատ կիսապաշտպաններ պատրաստ կլինեն խաղալու երեքշաբթի: Ռաուլ Ալբիոլը
հայտավորված չի «Սարագոսայի» դեմ խաղին, քանի որ Պեպեն ու Ռամոսը
«հանցագործություն» են կատարել նախորդ հանդիպման ժամանակ և չեն կարողանա
մասնակցել երեքշաբթի օրվա խաղին, դրա համար էլ ես Ալբիոլին հանգիստ եմ
տվել: Ռոնալդուն հասկանալի պատճառներով նույնպես հայտավորված չի, սակայն
մենք ունենք շատ տարբերակներ հարձակման գծում` Իգուաինը, Բենզեման,
Ադեբայորը»:
«Թիմի
ընդհանուր տրամադրությունը լավ է: Մենք դեռ մինչև մայիսի կես ունենք
խաղեր, իսկ դրանից հետո կլինեն մի քանի միջմրցաշրջանային հանդիպումներ:
Արձակուրդները կսկսվեն այն ժամանակ, երբ դրա ժամանակը գա»:

|