Մենյու
Կայքը տարբեր լեզուներով
Չաթ
BB-Коды
Մեր հարցումը
Ձեզ դուր է գալիս մեր նոր դիզայնը
Всего ответов: 696
Վիճակագրություն

Կայքում են: 14
Հյուրեր: 14
Անդամներ: 0
Главная » 2011 » Апрель » 28 » ՄՈՈՒՐԻՆՅՈ. «ԻՄ ԿԱՐԻԵՐԱՆ ԿԱՎԱՐՏՎԵՐ, ԵԹԵ ԵՍ ԱՍԵԻ ԱՅՆ, ԻՆՉ ՄՏԱԾՈՒՄ ԵՄ»
18:00
ՄՈՈՒՐԻՆՅՈ. «ԻՄ ԿԱՐԻԵՐԱՆ ԿԱՎԱՐՏՎԵՐ, ԵԹԵ ԵՍ ԱՍԵԻ ԱՅՆ, ԻՆՉ ՄՏԱԾՈՒՄ ԵՄ»

Ժոզե Մոուրինյոն շատ զայրացած էր «Բարսելոնայից» պարտություն կրելու պատճառով:

«Ւնչո՞ւ հաղթեց «Բարսելոնան», որովհետև այն հիասքանչ թիմ է: Սակայն ես ուղղակի չեմ հասկանում, թե ինչու Պեպեին հեռացրեցին դաշտից, դա ուղղակի բացեց «Բարսելոնայի» համար ճանապարհ, որ նրանք կարողանան հաղթել»:

«Ես ոչինչ չեմ ասել մրցավարին: Ես ուղղակի ժպտում էի և նրա որոշման հետ համաձայնվեցի, առանց ինչ-որ բան ասելու: Ես չեմ ուզում նրան և ՈՒԵՖԱ-ին ասեմ այն, ինչ մտածում եմ, քանի որ այդ դեպքում իմ կարիերան կավարտվի: Քանի որ ես չեմ կարող ասել այն, ինչ մտածում եմ, այդ պատճառով ես հարց եմ տալիս, թե ինչո՞ւ Օվրեբոն, ինչո՞ւ Բուզական: Ինչո՞ւ «Չելսին» չկարողացավ հասնել եզրափակչին երկու տարի առաջ: Իսկ ահա «Ինտերի» հետ, երբ մենք հասանք եզրափակիչ, դա պարզապես հրաշք էր: Ես չեմ հասկանում ինչո՞ւ են այնպես անում, որ 0-0 հաշիվը «մեռնում» է»:

«Դա ուղղակի անհավատալի է, երբ մեր մրցակցին օգնում են: Կարծես թե նրանք խաղալու են նաև եզրափակիչում: Ես չեմ կարողանում հասկանալ, թե ինչու է նման ֆանտաստիկ թիմը միայն այլ օգնություների շնորհիվ է կարողանում հաղթել: Ֆուտբոլը սպորտ է, որտեղ օրենքները բոլորի համար են և միայն այդ դեպքում է հաղթում ուժեղագույնը: Մենք հարգալից ենք վերաբերվում «Բարսելոնայի» ցույց տված ֆուտբոլին: Մենք պետք է մեկնենք Բարսելոնա առանց Պեպեի, ով սխալ ոչինչ չէր արել, մենք պետք է մեկնենք Բարսելոնա առանց Ռամոսի, որը նույնպես սխալ բան չէր արել: Մարզիչը նույնպես չի կարողանա նստել պահեստայինների նստարանին: Ամեն ինչ կսկսի մեր դեմ աշխատել, եթե մենք խփենք առաջին գնդակը»:

«Մեր տակտիկական դասավորվածության մեջ տարբեր ժամանակներում տարբեր աստիճաններով էին ֆուտբոլիստները դասավորվում խաղի ժամանակ: Մենք պետք է խաղայինք միասին և օգտագործեինք կենտրոնական հարձակվողին: Դա թույլ կտար մեզ գոնե պահպանել 0-0 հաշիվը, բայց մրցավարը թույլ չտվեց մեզ խաղալ նման կերպ: «Բարսելոնայի» ուժը իր խաղի մեջ է, և ոչ այլ արտաքին ուժերի: Եվ այդ դեպքում ինչո՞ւ է «Բարսելոնան» օգտագործում այլ ուժեր»:


 

Просмотров: 348 | Добавил: GRO | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Ձեր էջը
Ձեր պռոֆիլից օկտվելու համար մտեք ձեր էջ
ArmStar.ru
Որոնել
Օրացույց
«  Апрель 2011  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930