|
Главная » 2011 » Апрель » 14 » ՄՈՈՒՐԻՆՅՈ.«ՄԱՆՉԵՍԹԵՐ»–«ՌԵԱԼ» ԽԱՂՆ ԻԴԵԱԼԱԿԱՆ ԵԶՐԱՓԱԿԻՉ ԿԼԻՆԻ»
21:32 ՄՈՈՒՐԻՆՅՈ.«ՄԱՆՉԵՍԹԵՐ»–«ՌԵԱԼ» ԽԱՂՆ ԻԴԵԱԼԱԿԱՆ ԵԶՐԱՓԱԿԻՉ ԿԼԻՆԻ» |
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է «Տոտենհեմի» դեմ հանդիպումը (0:1): «Տոտենհեմն» արժանի հանդես եկավ: Նրանք չէին ցանկանում ամոթով դուրս գալ իրենց երկրպագուների առաջ: Նրանք մեզ համար շատ խնդիրներ ստեղծեցին: Կարծում եմ, ոչ-ոքին ավելի արդար արդյունք կլիներ: Ես երջանիկ եմ, որ մենք դուրս եկանք կիսաեզրափակիչ»: Նախկինում պորտուգալացու գլխավորած «Չելսին» ու «Ինտերն» արդեն հանդիպել էին «Բարսելոնային» Չեմպիոնների լիգայում և երկու դեպքում էլ պորտուգալացու սաները Կատալոնիայում կարմիր քարտ են ստացել. «Ես պետք է նախապես մտածեմ, թե ինչպես իմ թիմը պետք է խաղա տասը հոգով: Ես այնտեղ եղել եմ «Չելսիի» հետ և կարմիր քարտ ստացանք: Նույնը կրկնվեց նաև «Ինտերի» հետ: Վախենում եմ, որ դա նորից կրկնվի:
Մոուրինյոն նաև կիսվել է մյուս կիսաեզրափակիչ հանդիպումից իր ակնկալիքներով: «Ես ակնկալում եմ, որ եզրափակիչ դուրս կգա «Մանչեսթերը»: Այն պարզապես ավելի բարձրակարգ թիմ է: Հուսով եմ, որ «Ուեմբլիում» կհանդիպեն «Մանչեսթերն» ու «Ռեալը»: Դա իդեալական եզրափակիչ կլինի»:
|
Просмотров: 361 |
Добавил: ArmSuro
| Рейтинг: 0.0/0 |
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи. [ Регистрация | Вход ]
|
|
Ձեր էջը |
![]()
Ձեր պռոֆիլից օկտվելու համար մտեք ձեր էջ
|
 |
ArmStar.ru |
 |
 |
Որոնել |
|
 |
Օրացույց |
|
 |
|