«Հիմա կարևորը չորեքշաբթվա խաղն է: Փորձելու ենք հաղթել»,-նշել է Մոուրինյոն:
«Ռեալի»
գլխավոր մարզիչը իր գոհունակությունը հայտնեց ոչ-ոքիի հասնելու համար
թիմի տարած աշխատանքի առիթով: «Բոլորն էլ լավ աշխատեցին: Մի փոքր ետ
քաշված էինք գործում, և Ադեբայորի փոխարինումը շատ անհրաժեշտ էր խաղը
փոխելու համար: Մեծ աշխատանքի ու երկրպագուների աջակցության շնորհիվ
կարողացանք հասնել ոչ-ոքիի`գրեթե հաղթել: Հաշվի առնելով տեղի ունեցած բոլոր
հանգամանքերը`ոչ-ոքին պետք է նորմալ ընդունել»:
Մոուրինյոն այսպես վերլուծեց երեկվա հանդիպումը. «Երբ դաշտում հավասար
թվով ֆուտբոլիստներ էին, հավասարակշռված խաղ էր ընթանում: Մեկնարկին
բոլորը հասկանում են դիմացինի ուժերը, ավելի զգույշ գործում, այդ իսկ
պատճառով վտանգավոր պահերը քիչ էին: Իսկ հետո մնացինք 10 հոգով, և իհարկե
շատ բարդ է հավասար պայքար տալ նման պայմաններում: Երբ ամբողջական կազմով
էինք, դժվարություններ ունեին, բայց մեկ ֆուտբոլիստի առավելությամբ ավելի
հարմար էին զգում դաշտում»:
Մոուրինյոն չորս եզրահանգման է եկել խաղից հետո. « Առաջին`45 րոպե
խաղացինք թվային պակասությամբ, և խաղացողներ շատ էին հոգնում:Մրցակիցը,
օգտվելով այդ առավելությունից, վերահսկում էին գնդակը, իսկ մենք ավելի մեծ
աշխատանք էինք տանում դաշտում: Երկրորդ` Երբ 11 հոգով էինք, հավասար
պայքարելու լավ հնարավորություններ ունեինք: Երրորդ`պետք է պատրաստ
լինենք նման դեպքերին ու համապատասխան մարտավարություն մշակենք: Եվ
չորրորդ`Ալբիոլը բաց կթողնի առաջնության մյուս խաղը»:
Սա նախատեսված չորս կլասիկոներից առաջինն էր: Մոուրինյոն հավաստիացնում է,
որ Արքայական գավաթի եզրափակչում ուրիշ խաղ է լինելու. « Շատ կարևոր
հանդիպում է մեզ համար: Այն ավելի մեծ ճնշում ունի, քան Չեմպիոնների լիգայի
խաղերը: Փորձելու ենք հաղթել: Մրցակցին երկար ուսումնասիրելու կարիք
չունենք, քանի որ արդեն լավ ենք ճանաչում նրան: Հուսով ենք կկարողանք
հաղթել «Բարսելոնի« նման թիմին»:
«Ֆուտբոլի հաճույքներից մեկը մարդկանց ջերմ աջակցությունը զգալն է: Այսօր
համոզվեցինք դրանում: Չնայած մնացել էինք 10 հոգով, «Բեռնաբեուն» չէր
նահանջում, քանի որ տեսնում էր իր սիրելի թիմի ջանքերն ու մեծ աշխատանքը,
որը պարտվելիս կարողացավ հավասարեցնել հաշիվն ու երկրորդ գնդակը խփելու
հնարավորություններ ունեցավ: Հարգանքի արժանանալու համար պարտադիր չէ, որ
թիմը հաղթի: Երկրպագուները տեսան, որ ֆուտբոլիստները պայքարում էին մինչև
վերջին րոպեն ու չէին խնայում ոչինչ»:
Վերջում «Ռեալի» գլխավոր մարզիչը ընդգծեց. «Մեր թիմը ստիպված եղավ ևս մեկ
անգամ 10 հոգով խաղալ ու ևս մեկ անգամ փորձեց հավասար պայքար տալ
մրցակցին: Չեմ հասկանում, թե ինչու Դանիել Ալվեշը երկրորդ դեղին քարտը
չստացավ 11-մետրանոցի հատվածում խախտման համար:Եթե վերջին տաս րոպեների
ընթացքում դաշտից հեռացվեր նաև Ալվեշը, ուրիշ պատմություն կարող էր
գրանվել: Այնուամենայնիվ լավ գործեցինք նաև 10 հոգով, քանի որ
համակերպվեցինք ստեղծված իրավիճակին և ուրիշ ելք չունեինք: Չորեքշաբթվա
խաղի համար երկու թիմերի հնարավորություններև հավասար են, և ամեն ինչ
անելու ենք գավաթը բարձրացնելու համար»:
|