«Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե
Մոուրինյոն մամուլի ասուլիսի ժամանակ հրաժարվել է պատասխանել լրագրողների
հարցերին, որոնք վերաբերել են «Սանտյագու Բեռնաբեում» այսօր կայանալիք
«Բարսելոնայի» հետ հանդիպմանը: Պորտուգալացի մասնագետի փոխարեն խոսել է
նրա օգնական Այտոր Կարանկան, իսկ Մոուրինյոն լուռումունջ նստել է ողջ
միջոցառմանը:
«Ամեն անգամ, երբ Մոուրինյոն ինչ-որ
բան ասում է, նրա խոսքերը խեղաթյուրում են: Ժոզեն չի ցանկանում, որ դա
այդպես լինի: Պետք չէ դա որպես անհարգալից վերաբերմուքն որակել թիմի
երկրպագուների նկատմամբ, քանի որ նրանք պետք է հասկանան, որ Մոուրինյոն
100 տոկոսով նվիրվում է իր աշխատանքին»:
«Ինչ վերաբերում է «Բարսելոնայի» հետ
խաղին, մեր մրցակիցը հանգստի մեկ օր ավելին ունի, ինչն, ըստ էության,
դարձել է ավանդույթ: Համարում եմ, որ վաղվա կլասիկոյում «Ռեալը» հաղթելու
լավ հնարավորություն ունի: Մենք ավելի լավ վիճակում ենք, քան նախորդ
անգամ, երբ «Նոու Կամպում» 0:5 հաշվով պարտվեցինք: Հիմա մեզ ավելի լավ են
հայտնի մեր ֆուտբոլիստների ֆիզիկակական հնարավորությունները: Մենք
հնարավորություն ունենք անցկացնել մրցաշրջանի ֆանտաստիկ եզրափակիչը: Բոլոր
խաղացողներն հավատում են իրենց ուժերին»,-Կարանկայի խոսքերն է մեջբերում
sport-express.ru-ն:
|