Մոուրինյոն
նորից կապավինի «Մեստալյայում» գավաթի եզրափակիչ խաղում ընտրած
մարտավարությանը: Բենզեման, չնայած իր հիանալի խաղին «Վալենսիայի» դեմ,
կհայտնվի պահեստայինների նստարանին, ինչպես և Կական ու Ադեբայորը:
«Ռեալի» նախընտրած խաղային ձեռագիրը չի փոխվի Չեմպիոնների լիգայում համեմատած գավաթային եզրափակչի հետ:
Չնայած
Կակայի ու Բենզեմայի հիանալի խաղի Մոուրինյոն կկատարի միայն մի քանի
պարտադրված փոփոխություններ: Որակազրկված Կառվալյույին կփոխարինի Ալբիոլը,
իսկ վնասվածք ունեցող Խեդիրայի փոխարեն կխաղա Լաս Դիարան:
Այսպիսով
Մոուրինյոն նորից խաղալու է առանց ընդգծված հարձակվողի: Օզիլը, որ վերջին
խաղում հանգիստ էր ստացել, վերադառնում է, որ Ռոնալդուի ու Դի Մարիայի հետ
կազմի հարձակվողների տրիոն:
Օզիլը, որ կարող է գործել որպես «կեղծ» հարձակվող, ավելի շատ կհայտնվի աջ եզրում, իսկ Ռոնալդուն` կենտրոնում:
Գևոր, Realmadrid.am |