Մենյու
Կայքը տարբեր լեզուներով
Չաթ
BB-Коды
Մեր հարցումը
Որն է ձեր սիրած թիմը
Всего ответов: 536
Վիճակագրություն

Կայքում են: 13
Հյուրեր: 13
Անդամներ: 0
Главная » 2011 » Апрель » 26 » Մոուրինյոն Ռեալի ֆուտբոլիստներին հիշեցրել է Էյնշտեյնի մասին
20:43
Մոուրինյոն Ռեալի ֆուտբոլիստներին հիշեցրել է Էյնշտեյնի մասին
Մոուրինյոն Ռեալի ֆուտբոլիստներին հիշեցրել է Էյնշտեյնի մասին


"Բարսելոնայի" հետ վաղը կայանալիք Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ առաջին խաղից առաջ, Մադրիդի "Ռեալի" գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինոյն նշել է, որ առաջին խաղում անհնար կլինի հասնել բարենպաստ արդյունքի:

- Այս դիմակայությունը ֆավորիտներ չունի, - պորտուգալացի մասնագետի խոսքերն է մեջբերել "արքայական ակումբի" պաշտոնական կայքը: - Յուրաքանչյուր խաղ ունի իր պատմությունը, յուրաքանչյուր մրցաշար յուրահատուկ է, այդ իսկ պատճառով մենք չպետք է մտածենք "Բարսելոնայի" հետ կայացած նախորդ խաղերի մասին: Երկու թիմերն էլ շատ լավ ճանաչում են միմյանց, երկու թիմերում կան ֆուտբոլիստներ եւ հենց դրանով էլ հայտնի է հաջողության բաղադրատոմսը: Երկրորդ կիսաեզրափակիչում եւս, որտեղ խաղալու են "Շալկեն" եւ "Մանչեսթեր Յունայթեդը", ես ֆավորիտ չեմ տեսնում: Մեր առաջին խաղում անհնար է հասնել այնպիսի առավելության, որը մեզ թույլ կտա հանգիստ մեկնել "Նոու Կամպ": Հիշեք. մենք 4-0 հաշվով ջախջախեցինք "Տոտենհեմին", սակայն պատասխան խաղում մեզ համար ծանր էր: Եւ դա այն դեպքում, որ "Տոտենհեմն" ամենեւին էլ "Բարսելոնա" չէ: Կատալոնացիների հետ խաղում ոչ-ոքի արդյունքն անհաջողություն կհամարվի այն դեպքում, եթե մենք ավելի լավ խաղանք եւ ավելի շատ վտանգավոր պահեր ստեղծենք: Իսկ եթե մրցակցի մեզ գերազանցի, ապա ես գոհ կլինեմ խաղաղ ելքից: Իմ ֆուտբոլիստներին ես հիշեցրել եմ հայտնի գիտնական Ալբերտ Էյնշտեյնի խոսքերն այն մասին, որ կա ընդամենը մեկ ուժ, որն առավել հզոր է, քան գոլորշին, էլեկտրաէներգիան եւ ատոմային էներգիան. խոսքը կամքի մասին է:

Հիշեցնենք, որ "Ռեալի" եւ "Բարսելոնայի" միջեւ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ առաջին խաղը կայանալու է վաղը` Մադրիդի "Սանտյագո Բեռնաբեու" մարզադաշտում:
Просмотров: 307 | Добавил: GRO | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Ձեր էջը
Ձեր պռոֆիլից օկտվելու համար մտեք ձեր էջ
ArmStar.ru
Որոնել
Օրացույց
«  Апрель 2011  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930