Մադրիդի "Ռեալի” գլխավոր
մարզիչ Ժոզե Մոուրինյոն խնդրել է Չեմպիոնների լիգայի` "Բարսելոնայի” հետ
կայանալիք պատասխան կիսաեզրափակիչ հանդիպմանը իրեն VIP-օթյակ տրամադրել,
գրում է AS-ը:
Առաջին մրցավեճում, որը կայացել է ապրիլի 27-ին
Մադրիդում, Մոուրինյոն հեռացվել է, այդ իսկ պատճառով պատասխան հանդիպմանը
նա չի կարողանա ղեկավարել իր թիմը մարզչական նստարանից:
Մոուրինյոն
հեռացվել էր մրցավար Վոլֆգանգ Շտարկի հետ չհամաձայնվելու համար: Նա դժգոհ
էր մնացել Պեպեի հեռացման մասին որոշումից: Հանդիպումն ավարտվել է 2:0
հաշվով` հօգուտ "Բարսելոնայի”: