Մենյու
Կայքը տարբեր լեզուներով
Չաթ
BB-Коды
Մեր հարցումը
Որն է ձեր սիրած թիմը
Всего ответов: 536
Վիճակագրություն

Կայքում են: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0
Главная » 2011 » Апрель » 16 » ՄՈՈՒՐԻՆՅՈՅԻ ՌԵՎԱՆՇԸ ՀԱՄԸՆԿՆՈՒՄ Է ԻՐ 50-ՐԴ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՀԵՏ
12:55
ՄՈՈՒՐԻՆՅՈՅԻ ՌԵՎԱՆՇԸ ՀԱՄԸՆԿՆՈՒՄ Է ԻՐ 50-ՐԴ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՀԵՏ
Մոուրինյոյի գրանցած արդյունքները հիանալի են`38 հաղթանակ, 7 ոչ-ոքի և 4 պարտություն: Այս պահի դրությամբ նրան հաջողվել է թիմին հասցնել Արքայական գավաթի եզրափակիչ ու Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ: Այս հաջողությունները մթագնում են միայն «Նոու Կամպում» 5-0 հաշվով կրած պարտությունը: 

Ժոզե Մոուրինյոն այսօր իր 50-րդ հանդիպումն է գրանցում որպես «Ռեալի» մարզիչ: Մինչ այս պահը թիմի հետ պորտուգալացու աշխատանքը կարելի է հիանալի գնահատել: «Ռեալը» այս մրցաշրջանում 38 հաղթանակ, 7 ոչ-ոքի և 4 պարտություն է գրանցել: 


Հայտվելով «արքայական» ակումբում»`Մոուրինյոն կարողացավ այնպիսի մրցաշարերում հաջող արդյունքներ գրանցել, որոնցում «Ռեալը» տարիներ շարունակ չէր կարողանում երկար պայքարել`Արքայական գավաթում և Չեմպիոնների լիգայում: Լա լիգան այնուամենայնիվ այս տարի ևս կարելի է կորած համարել, չնայած մաթեմատիկորեն հնարավորություններ դեռ մնում են: Գլխավոր խնդրին այն է, որ «Բարսելոնը» անհաղթելի է թվում: 


«Ռեալի» գլխավոր մարզիչ լինելու ժամանակահատվածում Մոուրինյոյի համար անկասկած վատագույն խաղը եղել է «Նոու Կամպի» կլասիկոն: Ինչպես ինքն էր խոստովանել խաղից հետո, երբեք նման պարտություն չէր կրել: Սակայն այս պարտությունը մեծ դեր չխաղաց մրցաշարային աղյուսակի և «Ռեալի» հետագա հնարավորությունների մեջ: Այս հարցում որոշիչ դեր խաղացին «Ալմերիայից», «Օսասունայից» ու հատկապես «Սպորտինգից» կրած անակնկալ պարտությունները`գրեթե անհնարին դարձնելով Լա լիգա նվաճելու թիմի շանսերը: 


Այլ հարց է Արքայական գավաթն ու Չեմպիոնների լիգան: Մոուրինյոնի գլխավորությամբ «Ռեալը» հասավ Արքայական գավաթի եզրափակիչ`պայքարից դուրս հանելով այնպիսի թիմերի, ինչպիսիք են Մադրիդի «Ատլետիկոն» ու «Սևիլյան»: Իսկ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլ է հասել հետևյալ տպավորիչ արդյունքներով`8 հաղթանակ և երկու ոչ-ոքի 10 խաղում: 


Այսօր «Ռեալի» բոլոր ֆուտբոլիստները գիտակցում են «Բարսելոնի» հետ խաղի կարևորությունը բոլոր առումներով: Հաղթանակաը կարող է Լա լիգայում որոշակի հույսեր արթնացնել, կամ գոնե վստահություն ու հոգեբանական առավելություն տալ մնացած կլասիկոներից առաջ:
Просмотров: 327 | Добавил: ArmSuro | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Ձեր էջը
Ձեր պռոֆիլից օկտվելու համար մտեք ձեր էջ
ArmStar.ru
Որոնել
Օրացույց
«  Апрель 2011  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930