«Նրանց
պլանները մեզ չեն վերաբերում: Մենք կախված ենք միայն մեր խաղից ,այլ ոչ
թե մրցակցի»,-հայտարարել է Գվարդիոլան: «Եթե որևէ մեկը վիրավորվել է
Մեսսիի գործողություններից, ներողություն եմ խնդրում նրանից»:
Վերջին երկու օրերի ընթացքում Պեպ Գվարդիոլան փորձել է հասկանալ «Ռեալի»
դեմ հանդիպման ժամանակ իր թիմի ունեցած առավելություններն ու
թերությունները: Նրա համար Մոուրինյոյի ընտրած մարտավարությունը անակնկալ
չէր: «Ռեալը» շատ հնարավորթյուններ է ունենում, սակայն կարևորը գաղափարն է,
դրա էությունն ու ճիշտ իրագործումը»:
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչը այս օրերի ընթացքում թիմի արագության
մեծացմանն ուղղված աշխատանք է տանում: «Մեր նպատակը խաղից «կշտանալն» ու
բավականություն ստանալն է: Արդեն քննարկել ենք, թե ինչում ենք թերացել և
ինչն եքն լավ կատարել անցած շաբաթ: Իսկ Մոուրինյոյի ծրագրերը մեզ չեն
հետաքրքրում, քանի որ կախված ենք միմիայն մեր խաղից»,-նշել է Գվարդիոլան:
Սա եզրափակիչ է, և կարող է պատահել ցանկացած բան: «Մենք երկու հզոր
ակումբներ ենք: Երկրպագուների մեծ բանակ է ներկա լինելու խաղին, ու հուսով
եմ խնդիրներ չեն լինի: Պատասխանելով Մեսսիի ոչ սպորտային պահվածքի մասին
հարցին`Գվարդիոլան կրքերը հանգստացնլու կոչ արեց բոլորին. «Այդ թեմայով չեմ
խոսել նրա հետ, բայց համաձայն եմ, որ պետք չէր այդպես վարվել: Եթե որևէ
մեկն իրեն վիրավորված է զգում, ներողություն եմ խնդրում»:
Շաբաթ օրը «Ռեալի» ցուցադրած խաղը քննադատողների թվում էր «արքայական»
ակումբի լեգենդ Ալֆրեդո Դի Ստեֆանոն: «Նա շատ բան է փոխել ֆուտբոլային
աշխարհում և լիովին իրավունք ունի իր կարծիքն հայտնելու: Եթե մեզ գովել է,
չի նշանակում, որ «Բարսելոնի» կողմից է»,-բացատրեց Գվարդիոլան:
Վերջին հանդիպումից հետո հանդերձարանային վիճաբանության մասին Գվարդիոլան
պաշտպանեց Պիկեին`ասելով. « Ինձ համար Պիկեի ասածը մեծ նշանակություն
ունի: Ընդհանրապես պետք հարգել բոլոր կարծիքները: Իսպանիայի հիմնը պետք է
հարգել այնպես, ինչպես արքայի ժամանումը մարզադաշտ: Սուլելն անընդունելի է
նման դեպքերում»:
Գվարդիոլան մշտական մրցակցին եզրափակչում հաղթելու հարցին մեծ
նշանակություն չի տալիս. «Պատմությունը չի փոխվելու: Ինչ եղել է, եղել է:
«Ռեալի» տիտղոսները երբեք չեն անհետանալու»:
|