|
Главная » 2011 » Апрель » 20 » ՄՐՑԱԿԻՑ | ԳՎԱՐԴԻՈԼԱ. «ՄՈՈՒՐԻՆՅՈՅԻ ԾՐԱԳՐԵՐԸ ԻՆՁ ՉԵՆ ՎԵՐԱԲԵՐՈՒՄ »
10:39 ՄՐՑԱԿԻՑ | ԳՎԱՐԴԻՈԼԱ. «ՄՈՈՒՐԻՆՅՈՅԻ ԾՐԱԳՐԵՐԸ ԻՆՁ ՉԵՆ ՎԵՐԱԲԵՐՈՒՄ » |
«Նրանց պլանները մեզ չեն վերաբերում: Մենք կախված ենք միայն մեր խաղից ,այլ ոչ թե մրցակցի»,-հայտարարել է Գվարդիոլան: «Եթե որևէ մեկը վիրավորվել է Մեսսիի գործողություններից, ներողություն եմ խնդրում նրանից»:
Վերջին երկու օրերի ընթացքում Պեպ Գվարդիոլան փորձել է հասկանալ «Ռեալի» դեմ հանդիպման ժամանակ իր թիմի ունեցած առավելություններն ու թերությունները: Նրա համար Մոուրինյոյի ընտրած մարտավարությունը անակնկալ չէր: «Ռեալը» շատ հնարավորթյուններ է ունենում, սակայն կարևորը գաղափարն է, դրա էությունն ու ճիշտ իրագործումը»:
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչը այս օրերի ընթացքում թիմի արագության մեծացմանն ուղղված աշխատանք է տանում: «Մեր նպատակը խաղից «կշտանալն» ու բավականություն ստանալն է: Արդեն քննարկել ենք, թե ինչում ենք թերացել և ինչն եքն լավ կատարել անցած շաբաթ: Իսկ Մոուրինյոյի ծրագրերը մեզ չեն հետաքրքրում, քանի որ կախված ենք միմիայն մեր խաղից»,-նշել է Գվարդիոլան:
Սա եզրափակիչ է, և կարող է պատահել ցանկացած բան: «Մենք երկու հզոր ակումբներ ենք: Երկրպագուների մեծ բանակ է ներկա լինելու խաղին, ու հուսով եմ խնդիրներ չեն լինի: Պատասխանելով Մեսսիի ոչ սպորտային պահվածքի մասին հարցին`Գվարդիոլան կրքերը հանգստացնլու կոչ արեց բոլորին. «Այդ թեմայով չեմ խոսել նրա հետ, բայց համաձայն եմ, որ պետք չէր այդպես վարվել: Եթե որևէ մեկն իրեն վիրավորված է զգում, ներողություն եմ խնդրում»:
Շաբաթ օրը «Ռեալի» ցուցադրած խաղը քննադատողների թվում էր «արքայական» ակումբի լեգենդ Ալֆրեդո Դի Ստեֆանոն: «Նա շատ բան է փոխել ֆուտբոլային աշխարհում և լիովին իրավունք ունի իր կարծիքն հայտնելու: Եթե մեզ գովել է, չի նշանակում, որ «Բարսելոնի» կողմից է»,-բացատրեց Գվարդիոլան:
Վերջին հանդիպումից հետո հանդերձարանային վիճաբանության մասին Գվարդիոլան պաշտպանեց Պիկեին`ասելով. « Ինձ համար Պիկեի ասածը մեծ նշանակություն ունի: Ընդհանրապես պետք հարգել բոլոր կարծիքները: Իսպանիայի հիմնը պետք է հարգել այնպես, ինչպես արքայի ժամանումը մարզադաշտ: Սուլելն անընդունելի է նման դեպքերում»:
Գվարդիոլան մշտական մրցակցին եզրափակչում հաղթելու հարցին մեծ նշանակություն չի տալիս. «Պատմությունը չի փոխվելու: Ինչ եղել է, եղել է: «Ռեալի» տիտղոսները երբեք չեն անհետանալու»:
|
Просмотров: 346 |
Добавил: ArmSuro
| Рейтинг: 0.0/0 |
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи. [ Регистрация | Вход ]
|
|
Ձեր էջը |
![]()
Ձեր պռոֆիլից օկտվելու համար մտեք ձեր էջ
|
 |
ArmStar.ru |
 |
 |
Որոնել |
|
 |
Օրացույց |
|
 |
|