«Բարսելոնայի»
կիսապաշտպան Խավիեր Մասկերանոն զրուցել է լրատվամիջոցների հետ նախքան թիմի
«Սանտիագո Բեռնաբեուում» անցկացվելիք մարզումը:
«Չեմ
հավատում, թե Copa Del Rey-ը նվաճելը երկու թիմերի վերջնական նպատակն էր:
«Ռեալ Մադրիդը» հաղթեց, որովհետև ավելի լավն էր, քան Մենք, բայց դա չի ազդի
այս խաղի վրա: Սա այլ առաջնություն է: Կարծում եմ՝ ունեինք բացասական
կողմեր «Մեստալիայում» կայացած խաղում, բայց կային բազմաթիվ դրականները:
Այս երկու խաղերը տարբեր են: Երկու հզոր կողմեր բախվելու են, ու բոլորս
հույս ունենք, որ Մեծ խաղ կտեսնենք»:
«Այսպիսի
խաղերը կախված են մանրուքներից, որոնք կարող են վճռորոշ դեր խաղալ հաջորդ
փուլ անցնելու կապակցությամբ: Մենք պետք է շարունակենք մեր աշխատանքը, թեև
պարտությունից հետո դժվար է կենտրոնանալ այսպիսի իրավիճակում, սրանք փոքրիկ
մանրուքներ են, որոնք կարող են դեր խաղալ հաղթանակում»:
«Այժմ
պետք է խաղամ կենտրոնում ու ետևում: Ես կփորձեմ ճշգրիտ ներկայացնել ինձ
այդ դիրքում: Ուզում եմ օգնել թիմին՝ խաղալով ցանկացած դիրքում: Ցավոք, Ես
պետք է պաշտպան լինեմ վնասվածքներ ստացած ֆուտբոլիստների պատճառով: Դա
այնքան էլ լավ չէ, բայց կփորձեմ կատարել պարտականություններս որքանով, որ
կարող եմ»:
«Յուրաքանչյուր
թիմ մի փոքր հոգնել է մրցաշրջանի այս հատվածում, բայց հոգնածությունը
ամենևին կապ չունի, քանի որ գիտենք, որ շատ կարևոր բաներ են վտանգված:
Ֆուտբոլիստներն այսպիսի խաղերում լրացուցիչ առաջարկելու բան ունեն, որոնք
վճռական են խաղում, հուսով եմ՝ դա թույլ կտա մեզ հասնել եզրափակիչ: Մենք
պետք է կենտրոնանանք վաղվա խաղի վրա, սա կիսաեզրափակիչ է»: |