Դոնեցկի Շախտյորը, Ուրաինայի Պրեմիեր լիգայի հերթական տուրում, ուժերը
չափելու է Սիմֆերոպոլի Տավրիայի հետ, որի վերաբերյալ իր կարծիքն է հայտնել
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը:
«Ինչով են հիշարժան սիմֆերոպոլցիների հետ հանդիպումնե՞րը: Միշտ ծանր
խաղերով,- ասել է Մխիթարյանը, ով իր առաջին գոլը Շախտյորի կազմում խփել է
հենց Տավրիայի դարպասը,- Երբ Մետալուրգի ֆուտբոլիստ էի, խաղացել եմ
Տավրիայի հետ երեք անգամ, որից երկու անգամ պարտվել ենք, իսկ մեկ անգամ
խաղացել ենք ոչ-ոքի: Սակայն դա նշանակություն չունի, քանի որ ֆուտբոլում
չպետք է նայել թվերին, այլ պետք է յուրաքանչուր հանդիպման մոտենալ հաղթելու
մտադրությամբ»
«Տավրիան ունի լավ ֆուտբոլիստներ և նրանք պայքարում են մինչև վերջ»,-
ասել է Հենրիխ Մխիթարյանը՝ Շախտյորի պաշտոնական կայքին տված հարցազրույցի
ժամանակ:
|