Նաչոն
չէր կարող ավելի լավ նորամուտ ունենալ հիմնական թիմում, քան 3-6 հաշվով
հաղթանակ տանելն է: Երիտասարդ ֆուտբոլիստն ու Էստեբան Գրաներոն մեկնաբանել
են «Մեստալյայում» տարած հաղթանակը:
ՆԱՉՈ. «Շատ
շաբաթներ եմ մարզվել թիմի հետ մեկտեղ, բայց չգիտեի, որ կարող էի խաղալ
այսօր: Շատ ուրախ եմ այսքան տարիներ Մադրիդում լինելուց հետո այսպիսի
հնարավորության համար: Մենք վաստակեցինք միավորներ մի խաղից, որը Ես
պարզապես չէի կարողանում շարունակել: Սա այնպիսի ուժգին խաղ էր, բայց Ես
ուզում էի շարունակել: Լա Լիգան լրիվ այլ աշխարհ է»:
«Ես
պատիվ ունեմ լսելու, թե ինչ է Մոուրինյոն ասում Իմ մասին: Բոլոր
թիմակիցներս շնորհավորել են ինձ: Ես հնարավորություններ չունեի խաղալու
Copa Del Rey-ում, երբեք չեմ մոռանա այս օրը: Իմ եղբայր Ալեքսը միշտ
խրախուսում էր ինձ այսքան երկար շաբաթների ընթացքում, ու ասում, որ հանգիստ
լինեմ: Մարզաշապիկս տալու եմ ընտանիքիս ու շարունակելու եմ գնդակով
զբաղվել»:

ԳՐԱՆԵՐՈ. «Սա
«Ռեալ Մադրիդն» է, Մենք կարիք ունենք ներկայացնելու այն արժանվույն
կերպով: Մենք զրուցեցինք հինգշաբթի օրը, գիտեինք, որ ստիպված ենք լինել
ուշադրության կենտրոնում: Սա կարևոր խաղ էր, ստիպված էինք ձևակերպել
այնպես, ինչպես որ սպասվում էր «Ռեալ Մադրիդից»: |