|
Главная » 2011 » Апрель » 22 » ՆԱԴԱԼ. «ՄՈՈՒՐԻՆՅՈՆ ՀԻԱՆԱԼԻ ՄՐՑԱՇՐՋԱՆ Է ԱՆՑԿԱՑՆՈՒՄ»
16:06 ՆԱԴԱԼ. «ՄՈՈՒՐԻՆՅՈՆ ՀԻԱՆԱԼԻ ՄՐՑԱՇՐՋԱՆ Է ԱՆՑԿԱՑՆՈՒՄ» |
Իսպանացի թենիսիստի կարծիքով Մոուրինյոն գտել է «Բարսելոնային» հաղթելու բանալին:
Ըստ
Ռաֆա Նադալի` Մոուրինյոն հաջող մրցաշրջան է անցկացնում «Ռեալի» հետ: Նրա
գլխավորությամբ թիմը կարողացավ հաղթել «Բարսելոնային»`ներկայիս դրությամբ
աշխարհի ուժեղագույնե թիմերից մեկին:
«Մոուրինյոի ղեկավարած
«Ռեալը» կարողացավ Եվրոպայի գավաթի եզրափակիչների որակավորում ստանալ,
ինչին մոտավորապես վեց տարի չէր հաջողվում հասնել: Տասնյոթ տարի
ընդմիջումից հետո նվաճեցին Արքայական գավաթը, իսկ Լա լիգայում միավորների
մեծ պաշար են հավաքել»:
«Մեստալյա» խաղադաշտում կայացած գավաթային
եզրափակիչը Նադալը որակեց որպես ցնցող ու ազդեցիկ խաղ հանդիսատեսի
տեսանկյունից: «Խաղն ընթանում էր երկու «թշնամի» խաղաոճերով`ապահովելով
շոուի ազդեցիկ բնույթը»:
«Այդ խաղում «Ռեալի» հաղթելու հերթն էր, և
բախտը նրանց կողմից էր: Սակայն սրանից առաջ, ընդհակառակը, այդ բախտը երես
էր թեքում թիմից: Եվ որպես մադրիդիստ`շատ ուրախ եմ «Ռեալի»
համար»,-հայտարարել է Նադալը:
Նադալի կարծիքով գավաթային
եզրափակիչը հաղթելու կարևոր նախապայմաններից էր Լա լիգայի շրջանակներում
օրեր առաջ «Բեռնաբեուում» կայացած կլասիկոն, որի ընթացքում «Ռեալը»
հավասարակշռված ու խելամիտ խաղ ցուցադրեց, ինչը արժանացավ աշխարհահռչակ
թենիսիստի գովեստին:
«Լա լիգան 95%-ով կորած էր: Եթե անհոգ ու
թեթևամտորեն մոտենային շաբաթօրյա խաղին ու «Բարսելոնը» ամենաքիչը երեք
գնդակ ուղարկեր նրանց դարպասը, չգիտեմ, թե ինչպես կավարտվեր գավաթի
եզրափակիչը: «Ռեալն» արեց այն, ինչ պարտավոր էր`լավատեսական արդյունք
գրանցել առաջին երկու խաղերում ու վստահ շարժվել դեպի մյուս երկու
կլասիկոները»,-նշել է Ռաֆա Նադալը:
|
Просмотров: 330 |
Добавил: HAKOB
| Рейтинг: 0.0/0 |
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи. [ Регистрация | Вход ]
|
|
Ձեր էջը |
![]()
Ձեր պռոֆիլից օկտվելու համար մտեք ձեր էջ
|
 |
ArmStar.ru |
 |
 |
Որոնել |
|
 |
Օրացույց |
|
 |
|