|
Главная » 2011 » Апрель » 17 » Նապոլին կենտրոնացել է Ֆոռլանի վրա
20:47 Նապոլին կենտրոնացել է Ֆոռլանի վրա |
19:37
16.04.2011
Իսպանական AS հանդեսը
տեղեկացնում է, որ իտալական "Նապոլին" մտադիր է ձեռք բերել Մադրիդի
"Ատլետիկոյի" եւ Ուրուգվայի ազգային հավաքականի հարձակվող Դիեգո Ֆոռլանին:
Ուրուգվայցի
ֆուտբոլիստի տեղափոխության դիմաց նեապոլիտանական ակումբը պատրաստ է վճարել
18 մլն. եվրո: "Նապոլիի" գլխավոր մարզիչ Վալտեր Մացարին նշել է, որ ինքը
մտադիր է թիմի հարձակման գծում ստեղծել ուրուգվայական զույգ, ի դեմ Էդինսոն
Կավանիի եւ Դիեգո Ֆոռլանի:
Նշենք, որ Աշխարհի 2010թ. առաջնության
լավագույն ֆուտբոլիստն արդեն հայտարարել է, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից
հետո մտադրություն ունի իր ապագայի վերաբերյալ զրուցել "Ատլետիկոյի"
ղեկավարության հետ:
Իսպանիայի Պրիմերայի ընթացիկ առաջնությունում 28-ամյա Ֆոռլանն "Ատլետիկոյի" կազմում անց է կացրել 28 խաղ եւ դարձել 8 գոլի հեղինակ:
|
Просмотров: 332 |
Добавил: GRO
| Рейтинг: 0.0/0 |
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи. [ Регистрация | Вход ]
|
|
Ձեր էջը |
![]()
Ձեր պռոֆիլից օկտվելու համար մտեք ձեր էջ
|
 |
ArmStar.ru |
 |
 |
Որոնել |
|
 |
Օրացույց |
|
 |
|