Իտալական Նապոլիի ղեկավարությունն ընդառաջ կգնա թիմի ուրուգվայցի հարձակվող Էդիսոն Կավանիի խնդրանքին և կբարձրացնի նրա աշխատավարձը:
Football Italia-ն հայտնում է, որ ֆուտբոլիստի ներկայիս աշխատավարձը
կազմում է տարեկան 1.8 միլիոն եվրո, մինչդեռ Կավանին ցանկանում է ստանալ
երեք միլիոն: Աղբյուրը հայտնում է, որ ակումբը կփորձի իջեցնել Կավանիի
ցանկացած գումարի չափը, սակայն, միաժամանակ, ամեն ինչ կանի, որպեսզի ձեռք
բերի համաձայնություն ֆուտբոլիստի հետ:
Նշվում է նաև, որ պայմանագիրը նախատեսված է կնքել մինչև 2016 թ., որի
մեջ կլինի մի կետ, համաձայն որի, եթե ֆուտբոլիստի տրանսֆերը ցանկանա գնել
որևէ ակումբ, ապա պետք է վճարի 50 միլիոն եվրո փոխհատուցում:
|