Արսենալի կիսապաշտպան Սամիր Նասրին խոստովանել է, որ, այսօր կայանալիք
Տոտենհեմ-Արսենալ հանդիպումից առաջ, չի սեղմի իր հայրենակից և նախկին
խաղընկեր Ուիլիամ Գալլասի ձեռքը:
Հիշեցնենք, որ նրանց միջև կոնֆլիկտ կա 2008 թվականից, երբ Գալլասն իր
ինքնակենսագրականում գրել էր, որ Եվրո-2008-ին, Նասրիի ներկայությունը
հավաքականում, բացասական է անդրադարձել թիմի վրա:
Այդ դեպքից հետո, շուրջ մեկ տարի, նրանք չեն շփվել իրար հետ, չնայած
երկու ֆուտբոլիստները միասին հանդես էին գալիս Արսենալում: Այնուհետև նրանց
ճանապարհները բաժանվեցին, քանի որ Գալլասը տեղափոխվեց լոնդոնյան մեկ այլ
ակումբ՝ Տոտնեհմեմ:
«Հաջորդ անգամ ես նույնպես չեմ սեղմելու նրա ձեռքը: Ես հարգալից եմ իմ
ընտանիքի և ընկերների հանդեպ, սակայն ես հիշաչար եմ: Այն պաշտպանները,
որոնք ինձ խփում են՝ շատ լավ գիտեն դա»,- մեջբերում է Նասրիի խոսքերը Daily
Telegraph-ը:
|