Շաբաթ
օրը Վալենսիայում կայացած խաղում Կական արժանացավ խաղի մարդ պատվավոր
կոչմանը: «Ռեալի» 6-3 հաշվով հաղթանակում Կական մասնակցեց երկու խփած
գոլերով ու երկու գոլային փոխանցումներով: Վնասվածքից լիովին ապաքինվելուց
հետո Ոսկե գնդակի դափնեկիրը վերջին երկու շաբաթների ընթացքում հիշեցնում է
նախկին Կակային:
Ապրիլի
23-ին դառնալով 29 տարեկան` Կական ինքն իրեն նվեր արեց մեկ օր ուշ`
«Մեստալյայում»: Վերադառնալուց հետո բրազիլացի հրաշագործը ֆանտաստիկ է
խաղում: Նա երկու խաղ է անցկացրել ու հեղինակել է 2 դուբլ, իսկ այժմ նա Լա
Լիգայում անցկացրած 10 խաղերում ունի խփած 6 գոլ:
Վալենսիայում
կայացած խաղից հետո Մոուրինյոն Կակայի հասցեին լավ խոսքեր հղելուց բացի
ոչինչ չէր կարող անել. «Կական խաղաց ֆանտաստիկ խաղ այն դիրքում, որը ես շատ
եմ սիրում: Դա հենց նրա սիրած դիրքն էր: Մենք զգում ենք նրա կարիքը, իսկ
նա զգում էր վստահության կարիք, որը ստացավ այս խաղից: Մարդիկ կարող են նաև
տանը տեսնել, թե որքան լավ է խաղում Կական այս տարի»,- մեկնաբանեց
մարզիչը` իր ձայնով ավելի շատ վստահություն հաղորդելով խաղացողին:
Կական
«Ռեալին» միանալուց հետո խփել է 15 գոլ, բայց բացի գոլեր խփելուց նա շատ
գոլային փոխանցումներ է կատարել: Բացի Իգուաինին տված երկու գոլային
փոխանցումներից Կական կատարել է 14 գոլային փոխանցում վերջին երկու
մրցաշրջաններում:
ԿԱԿԱՅԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ «ՌԵԱԼՈՒՄ» |
|
Լա Լիգա
|
ՉԼ |
Copa del Rey
|
Ընդհանուր |
|
Խաղ |
Գոլ |
Խաղ |
Գոլ |
Խաղ |
Գոլ |
Խաղ |
Գոլ |
2009/10 |
25 |
8 |
7 |
1 |
1 |
0 |
33 |
9 |
2010/11 |
10 |
6 |
2 |
0 |
3 |
0 |
15 |
6 |
Ընդհանուր |
35 |
14 |
9 |
1 |
4 |
0 |
48 |
15 |
|