Մադրիդի "Ռեալի” կիսապաշտպան Մեսութ Օզիլը կարծում է, որ այս մրցաշրջանում իր և իր թիմի խաղն այդքան էլ վատ չի ստացվում:
"Իհարկե, մենք պարտվեցինք "Կամպ
Նոուում” 0:5 հաշվով, բայց այդ հաշիվը կարող է միակ մխիթարանքը դառնալ
"Բարսելոնայի” համար”, - ենթադրել է Օզիլը Marca-ին տված հարցազրույցի
ժամանակ: Օզիլը հատկապես ընդգծել է, որ "Ռեալն” արդեն մեկ տիտղոս նվաճել է
այս մրցաշրջանում, իսկ "Բարսելոնան”` դեռ ոչինչ: "Եվ փաստ չէ, որ նրանք
որևէ հաղթանակ կտոնեն, նույնիսկ Պրիմերայում մենք դեռ հնարավորություններ
ունենք”, - ասել է Օզիլը:
|