09:27
19.04.2011
ՈՒԵՖԱ-ն կարող է որակազրկել
իսպանական «Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինյեստային դեղին քարտի համար,
որը նա ստացել էր Չեմպիոնների լիգայի «Շախտյորի» քառորդ եզրափակչի առաջին
հանդիպման ժամանակ, հայտնում է «Չեմպիոնատ.ռու»-ն՝ հղում կատարելով
Marca-ին։
ՈՒԵՖԱ-ի ներկայացուցիչները չեն
բացառում, որ Ինյեստան դեղին քարտ է ստացել միտումնավոր, որպեսզի մասնակցի
Մադրիդի «Ռեալի» հետ կիսաեզրափակիչ հանդիպումներին «մաքուր»։ Եթե Իսպանիայի
հավաքականի ֆուտբոլիստը որակազրկվի, ապա նա ստիպված կլինի բաց թողնել
«Ռեալի» հետ առաջին հանդիպումը «Սանտյագո Բերնաբեուում»։
Համաձայն տեղեկատվության՝ ՈՒԵՖԱ-ն որոշումը կընդունի ապրիլի 20-ին։
|