Չեմպիոնների
լիգայի կիսաեզրափակիչ առաջին խաղի ժամանակ «Սանտիագո Բեռնաբեու»
մարզադաշտում բոլոր հայտարարությունները կարվեն միայն իսպաներենով
(կաստիլյան լեզու):
Ավելի
վաղ «Բարսելոնայի» ներկայացուցիչները խնդրանքով դիմել էին ՈՒԵՖԱ-ին, որ
մարզադաշտում բոլոր հայտարարությունները հնչեն նաև կատալոներենով, բայց
ՈՒԵՖԱ-ն մերժել է այս խնդրանքը: Ամեն դեպքում երեկ Պեպ Գվարդիոլայի մամլո
ասուլիսը թարգմանվում էր կատալոներոնով:
Հիշեցնենք,
որ առաջին անգամ կատալոներենով թարգմանվեցին հայտարարություններ, երբ
«Բարսելոնան» Եվրոպայի սուպերգավաթի խաղում մրցում էր Դոնեցկի «Շախտյորի»
դեմ 2009 թվականին: |