Հոլանդացի կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերը, ում նկատմամբ լուրջ
հետաքրքրություն է դրսևորում Մանչեսթեր Յունայթեդը, ներկա պահին չի
ցանկանում հեռանալ Ինտերից:
«Ցանկանում եմ տեղափոխվել Մանչեսթեր Յունա՞յթեդ: Դա մի հիանալի ակումբ
է, սակայն Միլանում շատ լավ եմ ինձ զգում և այժմ չեմ մտածում այլ թիմ
տեղափոխվելու մասին»,- մեջբերում է Սնեյդերի խոսքերը Goal.com-ը:
Հիշեցնենք, որ բրիտանական աղբյուրների հաղորդմամբ, Մանչեսթեր
Յունայթեդը, Սնեյդերի տրանսֆերի համար, պատրաստ է Ինտերին վճարել 50 միլիոն
եվրո:
|