13:21
16.04.2011
Իսպանական Բենալմադեն քաղաքում
տեղակայված օվկիանարիումներից մեկը փորձում է ունենալ սեփական ութոտնուկ
գուշակը, ինչպիսին էր ութոտնուկ Պաուլը Գերմանիայում, որը 2010թ-ի ֆուտբոլի
աշխարհի առաջնության ժամանակ գուշակեց Գերմանիայի մասնակցությամբ խաղերի,
ինչպես նաև եզրափակիչ հանդիպման ելքերը: Այս մասին գրում է
sport-express.ru-ն' ըստ AP-ի տեղեկատվության:
Փորձնականորեն ընտրվել են երկու
ութոտնուկներ, որոնք գուշակել են այսօր «Ռեալի» և «Բարսելոնայի» միջև
կայանալիք հանդիպման ելքը: Ինյեստա անունով ութոտնուկը «Ռեալի» հաղթանակն է
գուշակել, իսկ Իկեր անունով նրա գործընկերը ոչ-ոքիի օգտին է
«արտահայտվել»:
Հիշեցնենք, որ Ուկրաինայում արդեն գտել են Պաուլի նմանօրինակին'
Պավլիկին, որը չնայած ճիշտ չէր գուշակել «Շախտյոր»-«Բարսելոնա» հանդիպման
ելքը, սակայն նրա ծառայություններից առայժմ չեն հրաժարվել'
պատճառաբանելով, թե Պավլիկին «Շախտյորի» երկրպագուներից մեկն էր վախեցրել:
Լուսանկարը` Getty Images-ի
|